Մինչ ամուսնանալը ասում էր, որ որդիս խնդիր չէ, իսկ հիմա ինձ ընտրության առաջ է կանգնեցրել՝ կամ ես, կամ որդիդ․․․
Անձնականում երբեք բախտս չի բերել։ Առաջին անգամ ամուսնացա բավականին վաղ տարիքում, դեռ 20 տարեկանս չէր լրացել։ Ոչ, շատ սիրելով չէի ամուսնացել, ուղղակի ծնող ներիս հետ այլևս լեզու չէի գտնում, իսկ բուժ քույրի աշխատավարձով միայնակ՝ վարձով տանն ապրելն այն քան էլ հեշտ չէր։ Ապագա ամուսինս լավ աշխա տանք ուներ, ապահով ված էր։ Նրա հետ առաջին ան-գամ կարողացա ընթրել ռեստորանում, միասին գնացինք ծով՝ առաջին անգամ․․․

Շուտով իմացա, որ հղի եմ։ Երջանկությանս չափ ու սահ ման չկար։Ծնողներս այնքան էլ ուրախ չէին և չէին ընդունում ամուսնա-նալու իմ որոշումը, սակայն չխոչընդոտեցին։ Ես կտրակա նապես հրաժարվեցի ապրել սկեսուրիս հետ, և ամուսինս հիփոթեքով տուն գնեց։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ ես ամուսնուս չէի ճանաչում։
Նա մշտա պես ինչ-որ գործեր ուներ, երեխայի հետ կապ ված ոչինչ չէր անում, տուն էլ չէր շտա պում վերադառնալ։Շուտով նրա հեռախոսի մեջ մի երկխոսություն գտա և հասկացա․ նա ինձ դավաճանում է ու բավականին վաղուց։ Ամուսինս նույնիսկ չփոր-ձեց արդա րանալ, ուղղակի հարցրեց, թե երբ կարող եմ ազատել իր բնակարանը։ Արդյունքում ես ու որդիս նորից հայտն վեցին ծնողներիս տանը։ Բարեբախ տաբար, նրանք մեզ գրկաբաց ընդունեցին։

Շուտով մենք մոռացանք մեր հին վեճերը, թողեցինք անցյալում ամեն վատ բան, ես ընդունվեցի աշխատանքի,իսկ մայրս երեխա-յի խնամքի մեծ մասն իր վրա վերցրեց։4 տարի անց հանդի պեցի Անդրան իկին։ Նա մեզ մոտ աշխա տանքի ընդունվեց,մենք միմ-յանց դուր եկանք առաջին հայացքից։ Հասկացանք, որ ընդհանուր շատ բան ունենք․նույն հետաքրքությունները,նույն երաժշտա-կան ճաշակը, երկուսս էլ սիրում ենք արկածներ, ճամփորդություններ։
Երեխայիս էլ նա շատ լավ էր վերաբեր վում, նրա համար նվեր ներ բերում։ Ասում էր, որ երե խաս չի կարող խոչընդոտ լինել, եթե մենք իրար սիրում ենք։Մի քանի ամիս անց Անդրանիկն ամուսնության առաջարկություն արեց, ես համաձայնվեցի։ Նա ասաց, որ ավելի լավ կլինի, եթե որդիս սկզբնական շրջանում մնա տատիկի հետ,իսկ հանգստայն օրերին բերենք մեր տուն,որ նա աստիճա-նաբար ընտելանա, սթրեսի չենթարկվի։ Ինձ դա ճիշտ թվաց։

Բայց 1 ամիս անց ամուսինս ասաց, որ պար տադիր չէ երե խային ա-մեն շաբաթ-կիրակի բերել այստեղ, իսկ հետո ինձ ընտրութ-յան առաջ կանգնացրեց․ կամ ես, կամ երե խան։ Ես հասցրեցի ան կեղծ սիրել այդ մարդուն, նրանից նման բան չէի սպասում․․․ Դա ինձ համար մեծ հարված էր։ Ինչպե՞ս ես կարող եմ ընտրել, ինչպե՞ս նա կարող է ինձ նման ընտրության առաջ կանգնացնել․․․
Բայց մտադիր եմ վերջ տալ մեր հարաբերություններին, եթե նա թույլ չտա երեխայիս հիմնական տեղափոխել մեր տուն։ Որդիս իմ ամենաթանկ մարդն է։ Որքան էլ որ սիրում եմ ամուս նուս և չեմ ուզում միայնակ մայր լինել, որդուս հանդեպ իմ զգացմունք-ներն ամեն ինչից վեր են։
