Ծնողներս ինձ իրենց ապերախտ զավակ են համարում, բայց ես միայն օգնել եմ, որ հարազատ քրոջս կյանքը չխորտակվի․․․
Ես ծնվել եմ հարուստ ընտա նիքում, սակայն ծնող ներիս հետ այնքան էլ լավ հարաբերո ւթյուններ չունեմ: Դեռ դպրոցում՝ ավագ դասարան ներում սովո րելու ընթացքում, սկսել էի աշխա տել, որպիսի ծնողներիցս գումար չխնդրեմ: Հենց ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան և տեղաափոխվեցի հանրակացարան: Ծնողներս համոզված էին,որ վաղ թե ուշ կվերադառնամ տուն և նրանցից օգնություն կխնդրեմ:

Այժմ ունեմ լավ աշխատ ավարձ, որն ինձ թույլ է տալիս տուն վարձել և հոգալ իմ ան հրաժեշտ ծախսերը: Անցյալ տարի ծնողներս ուզում էին ամուսնացնել իմ կրտսեր քրոջը: Հորս բիզնեսում կային մեծ անհաջողություններ, և նա որոշեց ամուսնացնել քրոջս իր մրցակցի հետ: Ընդ որում, նա հաշվի չառավ, որ քույրս դրան դեմ է:

Հիշում եմ, թե ինչպես էր քույրս մի քանի օր շարունակ զանգում ինձ անդադար և օգնություն խնդրում: Բնական է, որ նրան չթո-ղեցի միայնակ դժվարին իրավիճակում: Կարողացա նրա համար վարձով տուն գտնել և գումար ուղարկել, որպիսի նա հեռանա տանից:Այդպես ծնողներիս պլանները չիրականացան:

Սակայն այժմ նրանք մեղադրում են ինձ, ասելով, որ անարժան աղջիկ եմ, փչացրել եմ նաև քրոջս: Ես նրանց համար դարձել եմ համար մեկ թշնամին եմ և այլևս իրենց դուստրը չեմ: Խոստացան զրկել ինձ ժառանգությունից, որն ինձ առանց այն էլ բոլորովին պետք չէր: Սակայն դա ինձ չի հուզում, կարևորն այն է, որ կարողացա օգնել քրոջս:
