Գիշերվա ժամը 2-ն էր նստեցի տաքսի, որ գնամ տում․ հանկարծ նկատեցի, որ մեքենան թեքվեց դեպի անծանոթ թաղամաս ու գնում է մոտակա ավտոտնակների ուղղությամբ․․․

Գիշերվա ժամը 2-ին տաքսիով գնում էի տուն: Վարրոդը մոտ 45 տարեկան տղամարդ էր… հանկարծ նա թեքվում է ուրիշ կողմ և գնում դեպի ավտոտնակներ…Սիրտս տեղից դուրս էր թռնում, փորձում էի հասկանալ, թե ինչ անել: Վախեցած նստել էի…

Նա կանգ առավ ավտոտնակներից մեկի մոտ, հանեց ակնոցը, ուղղեց դիմացի հայելին և դրա մեջ տեսնելով ինձ՝ բարձր գոռաց.
—Ո՞վ ես դու…
Մի խոսքով, տղամարդը մոռացել էր, որ ուղևոր է նստել և գնացել էր տուն: Իսկ դա էլ իր ավտոտնակն էր:
