Ամուսինս ու սկեսուրս մորս տանել չեն կարողանում․ Նրանք ինձ խնդրեցին անգամ չխոսել նրա մասին․․․
Ես ծնվել և մեծացել եմ գյո ւղում, սակայն դա ինձ չի խանգարել կյանքում հասնել որոշակի հաջողո ւթյունների: Ինձ մեծացրել են մայրիկս ու տատիկս, սակայն ստացել եմ պատշաճ դաստիրակո ւթյուն:Դպրոցն ավարտելո ւց հետո միայնակ տեղափոխվել եմ Երևան, այստեղ ընդո ւնվել համալսարան, անվճար սովորել եմ, եղել եմ լավագույն ուսանողո ւհիներից մեկը: Ես խոսք էի տվել մորս, որ լավ կսովորեմ և նրա համար արժանի դուստր կլինեմ:

Չնայած նրան, որ ամբողջ կյանքում գյո ւղում էի ապրել, սիրեցի քաղաքի կյանքը: Նոր ծանոթո ւթյուններ հաստատեցի, սկսեցի գեղեցիկ հագնվել, հարդարվել, բայց չէի մոռանում սովորելու մասին:Ուսումն ավարտելո ւց հետո այստեղ էլ մնացի, բանկո ւմ աշխատանքի տեղավորվեցի, տուն վարձեցի, մինչ այդ բնակվում էի ուսանողական հանրակացարանում:
Կանչում էի մորս ո ւ տատիկիս, բայց նրանք չցանկացան գալ, քա նի որ իրենց կյանքն այնտեղ է, և արդեն այն տարիքում չեն, որ կտրուկ փոխեն ապրելակերպը:Ընթացքում սկսեցի նկատել,որ աշխատակիցներից մեկը իմ հանդեպ մեծ ուշադրություն է ցուցա-բերում: Նա ինձանից 3 տարով մեծ է, դաստիրակված, գեղեցիկ երիտասարդ է,բայց ավելի բարձր պաշտոն ունի,քան ես, հետևա-բար ավելի շատ է վաստակում: Հենց դա էլ շեշտեց սկեսուրս՝ մեր ծանոթանալու առաջին օրը:

Արդեն 7 ամիս ամուսնացած ենք, բայց սկեսո ւրս համարո ւմ է, որ ես հանուն գո ւմարի եմ ընտրել իր որդուն: Իսկ երեկ էլ լսեցի ամենացավալի բանը. ամուսինս և սկեսո ւրս խնդրեցին, որ ոչ մեկի մոտ չասեմ, որ մայրս գյուղում է ապրում…Բայց մայրս ին-տելիգենտ, կրթված և խելացի կին է, նա գիտի՝ ինչպես պահել իրեն, երբեք ոչ մի ամոթալի արարք չի գործել… Կարծում եմ, սկե-սուրիս պահվածքն ամոթալի է, իսկ ահա մորս կարգավիճակից երբեք չեմ ամաչի:
