Իմաստուն առակ կյանքի մասին․ Մի մարդ անդադար բողոքում է կյանքից․․․ՍԱ պետք է իմանան բոլորը

Իմաստուն առակ կյանքի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։Այս հետաքրքիր և իմաստուն առակը պատմում է մի մարդու մասին,
ով անդադար բողոքում է իր կյանքից, իրեն բաժին ընկած հանգամանքներից, անընդհատ շարունակվող պայքարից։Նրա ընկերը, ով
խոհարար էր, մի օր լսելով այդ բողոքը, կանչեց նրան խոհանոց:

-Ձու, կարտոֆիլ, թե՞ սուրճի հատիկ

Նա ջրով լցրեց 3 փոքրիկ կաթսաներ և դրեց դրանք առանձին գազօջախների վրա։ Այնուհետև, մի կա թսայի մեջ դրեց կարտոֆիլ,
մյուսի մեջ ձու, իսկ երրորդի մեջ լցրեց սուրճի մի քանի հատիկներ։ Ու սպասեց այնքան, մի նչև ջուրը սկսեց եռալ։ Որոշ ժամանակ
անց, նա հանեց ձուն, կարտոֆիլը, իսկ ահա սո ւրճը լցրեց մի փոքրիկ բաժակի մեջ։

Նայելով իր ընկերոջը՝ խոհարարը ասաց․ «Ձուն, կարտոֆիլն ու սուրճը միևնույն պայմաններում հայտնվեցին, սակայն դրանցից յու-
րաքանչյուրը յուրովի փոխակերպվեց եռացող ջրում: Ձուն ներքուստ պնդացավ, կարտոֆիլը փափկեց, իսկ սուրճի հատիկները փո-
խա-կերպվեցին այս բուրավետ ըմպելիքին»։

Խոհարարը շարունակեց․ «մենք բոլորս ենք դժվարությունների հանդիպում կյանքում, արտաքին հանգամանքները երբեք իդեալա-
կան չեն։ Սակայն կարևորը դա չէ, կարևորն այն է, թե ինչպիսի անհատականություն ես որոշում լինել՝ անկախ նրանից, թե ինչ հան-
գամանքում ես հայտնվել։Դե ի՞նչ, հիմա դու ձու՞ ես, կարտոֆի՞լ, թե՞ սուրճի հատիկ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика