Հունիսի 26-ի աստղագուշակ․․․Կարիճներ՝ սպասեք հետաքրքիր առաջարկների

Հունիսի 26-ի աստղագուշակ․․․Կարիճներ՝ սպասեք հետաքրքիր առաջարկների

Խոյ:

Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առա ջարկներ ստանալ:Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները,սակայն բավականին հեռանկարային կլինեն:Մասնագիտական հաջողությունների կհասնեք:Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի  հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փո խըմբռնման հասնել այն մարդու հետ , ում հետ վերջերս գժտվել եք:

Ցուլ:

Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի:Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբ անման համար երկար ժամանակ կպահանջվի:Օրվա երկրորդ կեսին  դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք  պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ  մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Երկվորյակ:

Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ  նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու աջակցել են ձեզ: Զիջումների չեք գնա, կշա րունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը: Արդյունքում կհետաձգվեն, կամ կխափանվեն որոշ համատեղ ծրագրեր:Մեծամասշտաբ, բարդ գործեր ձեռնարկել չար ժե: Սահմանափակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնել: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին,զբաղվեք չձանձրաց նող, հետաքրքիր գործերով:

Խեցգետին:

Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե  զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:Այսօր որոշ  իրադարձություններ կարող են  խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը:Այդժամ փոխադարձ դժգոհություննե րի մեծ ալիք կբարձրանա:

Առյուծ:

Օրվա առաջին կեսին, հնարավորինս, շատ աշխատեք: Կարող եք  համոզված լինել, որ ձեր ջանքերն արժանվույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարութ յուններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկամաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձ նական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:Կենսական ներուժը աստիճանաբար կիջնի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հան գստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Կույս:  

Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք սիրում: Վխենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկ եղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա: Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներ քին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Կշեռք:  

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսպասելի իրադարձություններ, ինչպես մասնագիտայկան, այնպես էլ անձնական ոլորտում: Սակայն ձեզ չեք կորց նի, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք և ճիշտ որոշումներ կկայացնեք: Դեպքերն այնքան սահուն կզարգանան,որ շրջապատին կթվա, թե ձեզ մոտ ամեն բան նախապես ծրագրված էր:Նպատակահարմար օր է ձեր բիզնես ծրագրերը, ստեղծագործական մտահաղացումները  քննարկելու համար: Նշանի շատ ներկա յացուցիչներ այսօր իրենց մեջ նոր կարողություններ կբացահայտեն: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ:

Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքարում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սա կայն այդ հարցում շտապել չարժե, զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:Մտերիմները միշտ չէ, որ աջակցում են ձեզ, ինչը վատ  կան դրադառնա հարաբերությունների վրա: Գերզգայուն Կարիճներն իրենց միայնակ կզգան, կմեկուսանան, ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

Աղեղնավոր:

Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները, կհետևեն խորհուրդներին:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ  ժամանակում,  ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ  նոր ծանոթություններ հաստ ատելու հարցում:

Այծեղջյուր:  

Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստա նաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալ ներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Ջրհոս:

Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից:  Ստիպված կլինենք վեր ադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտա կար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

Ձկներ:

Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դե պքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց  հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինք ներդ էլ գիտեք,որ  դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика