Հարազատ մայրս փչացրել է կյանքս․ Դեռահասության տարիներից ամեն օր նույն բանն էի լսում․ -Ամենակարևորը հաջող ամուսնությունն է, կարևոր չէ սերը 

Հարազատ մայրս փչացրել է կյանքս․ Դեռահասության տարիներից ամեն օր նույն բանն էի լսում․ -Ամենակարևորը հաջող ամուս-
նությունն է, կարևոր չէ սերը ։ Դեռահասության տարիներից լսում էի մորիցս միևնույն արտահայտությունը.

–Անի, կարևորը՝ հաջող ամուսնանալն է, սերը կարևոր չէ:

Այդպես էլ եղավ իմ կյանքում: Երբ 20 տարեկան էի, կազմակերպեցին հարսանիքս: Իսկ փեսան՝ ծնողներիս մտերիմ ընկերոջ որդին
էր: Բոլորը վստահ էին, որ ինքը ծնողների պես հարուստ և հաջո ղակ է լինելու:Ես արեցի այն ամենը, ինչ նրանք ցանկա նում էին:
Խելոք երեխա էի, ամուսնացա նրա հետ, ում չէի սիրում: Վարվեցի այնպես, ինչպես ծնողներս ասացին: Իսկ սերը, ինչպես մայրս էր
ասում, մեծ դեր չունի մեր կյանքում:

Կարևորը, որ բնակարան ունենք, գումար, կարելի է չաշխատել…Երբ մենք նոր էինք ամուսնացել, շատ էինք ճամփորդում, հետո ես
հղիացա և ունեցա առաջնեկիս: 3 տարի անց որոշեցինք ևս մի երեխա ունենալ, իսկ ինչու ոչ, եթե ունենք բոլոր պայմանները:ՄԵզ
մոտ ամեն ինչ այնքան սովորական էր, որ ես կարծում էի, թե բոլոր ընտաինքներում է այդպես: Սակայն երբ դարձա 45 տարեկան,
կյանքիս այլ աչքերով նայեցի:

Ես հասկացա, որ ամբողջ երիտասրադությունս անցկացրել եմ այն մարդու հետ, ում հանդեպ երբեք ոչինչ չեմ զգացել:Դա ես հասկա-
ցա միայն այն ժամանակ, երբ երեխաներս մեծացել էին,և ես կարող էի աշխատել:Ես սկսեցի շփվել տարբեր մարդկանց հետ, սկսեցի
իմ հանդեպ այլ տղամարդկանց ուշադրություն նկատել, ճանաչել այլ մարդկանց:

Դա ինձ համար չափազանց հետաքրքիր էր, քանի որ ողջ կյանքում, բացի ընտանիքիս անդամներից, գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում:
Ես սկսել էի ամաչել, հասկանում էի, որ ես ու ամուսինս հարևանների պես ենք ապրում: Այո, մենք երկու երեխա ունենք, բայց դա ո-
չինչ չի նշանակում:Իսկ երբ փորձեցի զրուցել, կիսվել մորս հետ, նա շատ կոպիտ ասաց.

–Դու ունես հարուստ ամուսին, գումարի կարիք չունես, ես ամբողջ կյանքս դիմացել եմ, հիմա էլ քո հերթն է: Դա բոլոր կանանց ճա-
կատագիրն է: Իսկ ի՞նչ ես կարծում, ավելի լավ կլիներ ամուսնանալ աղքատ տղամարդու հետ և կոպեկներ հաշվելով ապրել:

Ես լռեցի, և սկսեցի մտածել: Եթե լինեի այնպիսի մարդու հետ, ում իսկապես կսիրեի, կյանքս այլ կլիներ, գունավոր…Ի՞նչ օգուտ, որ
ամուսինս այդքան շատ է աշխատում, երեխաներս առանց հոր են մեծանում: Նրանք գրեթե չեն հանդիպում:Բայց արդեն ուշ է որևէ
մի բան փոխելու համար: Համարձակությունս չի բավականացնի, բացի այդ, սարսափելի կամաչեմ ծնողներիցս և երեխաներիցս:

Ստիպված եմ զինվել համբերությամբ և դիմանալ մինչև վերջ:Այնպես որ, մայրիկ ջան, շատ շնորհակալ եմ անսեր իմ կյանքի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика