Մի քանի օր առաջ խանութ էի մտել, երբ մի աղջնակ մոտեցավ ու խնդրեց, որ իրեն․․․Երբեք չեմ կարողանա մոռանալ այդ միջադեպը

Մի քանի օր առաջ խանութ էի մտել, երբ մի աղջնակ մոտեցավ ու խնդրեց, որ իրեն․․․Երբեք չեմ կարողանա մոռանալ այդ միջադեպը

Օրեր առաջ խանութ էի մտել, երբ մի աղջնակ մոտեցավ ու խնդրեց, որ իրեն գրկեմ։ Ես ամուր գրկեցի նրան ու բարձրացրեցի՝ կար-
ծելով, թե կորել է։ Փոքրիկն ուղղ ակի ձեռքերով գրկեց պարանոցս, իսկ հետո թռավ գրկիցս։ Ես զարմացած նայեցի նրան, իսկ նա
ասաց․

-Հեռվից նկատեցի, որ տխուր ես, դրա համար էլ ուզում էի, որ ժպտաս։

Ես ոչ թե ժպտացի, այլ ծիծաղեցի նրա արարքից։

*********

Երեկոյան գնում էի տուն, տեսա, որ մեր շենքի մուտքի դռան մոտ փոքր թղթի կտոր է փակցված, իսկ վրան գրված է․

-Հարգելի հարևաններ, այսօր ցերեկվա ժամերին շքամուտքի դռան մոտ 1000 դրամ եմ կորցրել։ Եթե գտել եք, խնդրում եմ, բերեք 76
բնականարան։

Ես գիտեի,որ այդ տանը մի թոշակառու միայնակ տարեց կին է ապրում,դրա համար դրամապանակիցս 1000 դրամանոց թղթադրամ
հանեցի, թեթև սեղմեցի, որ թարմ տեսք չունենա ու կասկածներ չառա ջացնեմ,բարձրացա հարևանուհուս տուն։ Երբ նա բացեց դու-
ռը ու տեսնելով, որ իրեն գումար եմ տալիս, առանց մի բառ ասելու գրկեց ինձ։ Արցունքներն աչքերին ասաց․

-Գնացել էի ալյուր գնելու, բանալին հանելիս գումարը երևի գցել եմ ու չեմ նկատել։ Բայց դու արդեն վեցերորդ մարդն ես, ով «գտել է»
գումարն ու բերել։ Շնորհակալ եմ։

Թեպետ կտրականապես հրաժարվում էր գումարը վերցնելուց, արագ դրեցի նրա գոգնոցի գրպանը ու գնացի։Մարդիկ, սիրում եմ
ձեզ։

*********

Օրերս պատահաբար գտա հանգուցյալ ամուսնուս հեռախոսը։ Վերալիցքավորեցի մարտկոցը, միացրեցի։ Պարզվեց, նոր հաղորդա-
գրություններ կային։ Աղջիկս էր ուղարկել․ նա ժամանակ առ ժամանակ գրում էր հորը՝ պատմելով, թե ինչ է տեղի ունենում մեր կյ-
անքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика