Հայրը այլևս չկա, իսկ մայրը լքել է ու հեռացել տանից․․․Ինչպես է 11-ամյա աղջիկը դարձել ծնող՝ կրտսեր եղբայրների համար

Հայրը այլևս չկա, իսկ մայրը լքել է ու հեռացել տանից․․․Ինչպես է 11-ամյա աղջիկը դարձել ծնող՝ կրտսեր եղբայրների համար։ Այս
զարմանալի պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում:Ցավոք, ընտանիքի հայրն այլևս կենդանի չէ, իսկ մայրը ուղղակի հավա-
քել է իրերն ու փախել տնից՝ միայնակ թողնելով երեք անչափահաս երեխաներին:

11-ամյա աղջիկը ստիպված է եղել ինքնուրույն հոգ տանել եղբայրների մասին, հող մշակել, որպեսզի կարողանա կերակրել ընտանի-
քին, բացի այդ չի մոռացել ուսման մասին:Երկարաձիգ 6 ամիսներ երեխաները միայնակ են ապրել: Տեղի բնակիչները քիչ թե շատ
օգնում էին նրանց, սակայն չէին կարող ամբողջ հոգսն իրենց վրա վերցնել:

Միայն կես տարի անց երեխաների հարազատ հորեղբայրը, որն ապրում էր գյուղից քիչ հեռու,իմացել էր ստեղծված իրավիճակի մա-
սին:Նա երեխաներին որդեգրելու ցանկություն էր հայտնել, սակայն ընտանիքի 11 տարեկան «առաջնորդը» մերժել էր նրան:

Միայն ստացվել էր համաձայնության գալ, որ փոքրիկներն ապրեն հորեղբոր տանը, սակայն աղջիկը շարունակի զբաղվել տնային
գործերով և հոգ տանել եղբայրների մասին, քանի որ նա արդեն այդպես էր սովորել:

Ընտանիքի պատմությունը դարձել է վիրուսային ու տարածվել ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր կետերից մարդիկ սկսել են գու-
մար փոխանցել փոքրիկների համար, որպեսզի վերջիններս կարողանան ուսում ստանալ և դուրս գալ աղքատությունից:

Մնում է հուսալ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика