Կինը երիտասարդ ամուսնու հուղարկավորության ժամանակ նրա ականջին շշնջաց, որ երեխայի է սպասում․․․25 շաբաթ անց տեղի ունեցածը իսկական հրաշք էր

Կինը ամուսնու հուղարկավորության ժամանակ նրա ականջին շշնջաց, որ երեխայի է սպասում․․․25 շաբաթ անց տեղի ունեցածը
իսկական հրաշք էր։Այս կնոջ պատմության մեջ ուրախության ու վշտի արցունքները, տառապանքն ու ցնծությունը սերտորեն կապ-
ված են միմյանց հետ։2016-ի փետրվարին Քորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, զոհվեց՝ բեռնատարի անիվների տակ ընկնելով։

Իրաքում,Քուվեյթում,Աֆղանստանում մարտնչած զինվորականը զոհվեց խաղաղ կյանքում։Կնոջ հետ Բրայանը ծանոթացել էր 2011-
ին, և առաջին իսկ պահից նրանք երջանիկ էին միասին։Զույգը հրաշալի աղջիկ ուներ՝ Ռեգանը։ Ամուսնու մահից քիչ առաջ նրանք
որոշել էին ևս մեկ երեխա ունենալ։ Ամուսնու զոհվելու օրը կինն անգամ հասցրել էր հղիության թեստ անել, բայց պատասխանը բա-
ցասական էր։

Ողբերգությունից օրեր անց Քեթրինը չգիտես ինչու ևս մի թեստ արեց և իմացավ, որ հղի է։ Հղիության լուրն իսկական ցնցում էր նը-
րա համար։ Թաղման ժամանակ ամուսնուն հրաժեշտ տալով՝ նա արցունքն աչքերին շշնջաց․

«Սիրելիս, մենք երեխա ենք ունենալու․․․»,- և փակեց դագաղի կափարիչը։

Մի ամիս անց կնոջն սկսեցին անհանգստացնել բավական տարօրինակ ցավեր։ Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում ու ան-
հանգստացավ վիժման մտքից։ Բժշկի ընդունելությանը գնալով՝ նա ցնցված էր։ Կրծքի տակ ոչ թե մեկ երեխայի սիրտ էր բաբախում,
այլ՝ երեք․ 2 տղա, մեկ աղջիկ։

«Պարզապես համրացել էի։ Հիմա Բրայանին կհիշեցնեն միանգամից երեք ժպտուն փոքրիկներ»,- հիշում է կինը։

Բայց կյանքը շարունակում էր նրան փորձության ենթարկել։ Հղիության 25-րդ շաբաթում բժիշկը նրան ասաց, որ փոքրիկներից մեկն
արգանդում մահացել է։ Իսկ երիտասարդ մայրն արդեն երեքի անուններն էր ընտրել։ Մահացած երեխային ցանկանում էր Բրենդի
անվանել՝ ի հիշատակ հոր։ Այս բոթից հետո նա իրեն անզոր ու ամայացած էր զգում։ «Դա ինձ բոլորովին թևաթափ արեց։

Իմ մայրական սիրտն ինչպե՞ս չզգաց, որ ահավոր բան է կատարվել։ Երբ ստուգման էի գնում, նման բան չէի սպասում։ Նորից բաց-
վեց հենց նոր սպիացած վերքը»։«Բրեդին մահացավ, բայց ես դեռ երկու փոքրիկ ունեմ, որոնք, փառք Աստծու, առողջ են։ Սովորա-
բար եռվորյակներին մի քիչ երկար են խնամում հիվանդանոցում, բայց մեր դեպքում դրա կարիքը չեղավ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика