Ամուսինս միշտ կողքիս էր, ամեն հարցում ինձ աջակցում էր, ինձ թվում էր, որ միշտ այդպես է լինելու, բայց․․․Որդուս 3 տարին լրանալուց հետո հավաքեց իրերն ու հեռացավ

Ամուսինս միշտ կողքիս էր, ամեն հարցում ինձ աջակցում էր, ինձ թվում էր, որ միշտ այդպես է լինելու, բայց․․․Որդուս 3 տարին լրա-
նալուց հետո հավաքեց իրերն ու հեռացավ։Երբ ես դարձա 18 տարեկան, որոշեցի ամուսնանալ մի տղայի հետ։ Նա ինձանից 20 տա-
րի մեծ էր, սակայն դա ինձ չէր վախեցնում։ Ամեն ինչ կարծես ֆիլմից մեկ հատված լիներ։ 2-րդ կուրսում ես հղիացա և ունեցա հրաշք
աղջիկ։

Ավելի ուշ ունեցա նաև տղա։ Ավարտեցի համալսարանը, մեր ընտանիքը շատ ամուր էր, սակայն երբ փոքր երեխայիս 3 տարեկանը
լրացավ, ամուսինս լքեց մեզ և առանց որևէ բան ասելու հեռացավ։Դա մեր կյանքի ամենամութ օրերն էին։ Ես միշտ լաց էի լինում, իմ
ունեցած գումարը անգամ ամենաչնչին բաների համար չէր բավականեցնում։ Ես աշխատում էի գիշերները, թողնելով երեխաներիս
տանը միայնակ, քանի որ այլ տարբերակ չունեի։

Որոշ ժամանակ անց եկավ առաջին ալիմենտը։ Չեք հավատա, բայց ընդամենը 5000 դրամ։ Ես կարելի է ասել ընդհանրապես չզար-
մացա։Անցավ մեկ տարի, երեխաներս մանկապարտեզ էին գնում, ես գտա լավ աշխատանք։ Գնեցի մեքենա, մեկնեցի երեխաներիս
հետ հանգստի։ Եվ կարծես ոչինչ չէր եղել ու իմ կյանքում նորից հայտնվեց նախկին ամուսինս։ Ինչքան երկար և համառ կերպով նա
ներողություն էր խնդրում, միևնույն է ես բնականաբար նրան չներեցի։

Ավելի ուշ ինձ դատարանից ծանուցում եկավ։ Նախկին ամուսինս փորձում էր ինձանից խլել երեխաներիս։Դատը իհարկե ես շահեցի։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ երեխաներիս պապիկը իր կարողո ւթյունը կտակել էր թոռնիկներին և դրա համար էր նախկին ամու-
սինս այդքան ոգևորված։ Ես երբեք չեմ մոռանա այդ սոված անցկացրած օրերը։ Եվ ես շնորհակալ եմ, որ ինձ մեջ ուժ գտա և կարո-
ղացա դուրս գալ այդ իրավիճակից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика