Բժիշկ դուրս եկավ և ասաց․ Ջանքերը ի զուր էին, սիրտը կանգ առավ․․․Հանկարծ լսվեց բուժքրոջ բղավոցը՝ հիվանդի աչքերից արցունք էր հոսում

Բժիշկ դուրս եկավ և ասաց․ Ջանքերը ի զուր էին, սիրտը կանգ առավ․․․Հանկարծ լսվեց բուժքրոջ բղավոցը՝ հիվանդի աչքերից ար-
ցունք էր հոսում։Ցավում է…շատ է ցավում:Շնչելն այլևս դառնում է անհնարին:Երիտասարդ տղամարդը մի կերպ հասավ զբոսայգու
նստարանին ու նստեց,փորձելով շունչ առնել:Ցավն ավելի էր սաստկանում…ու երբ տղամարդը ևս մեկ անգամ փորձեց խորը շունչ
քաշել,մարմինը ցավից ցնցվեց ու անշարժացավ:

Նա այլևս չտեսավ շուրջը հավաքված մարդկանց ,չլսեց շտապօգնության ազդանշաննեը և օգնության շտապօծող բժիշկների ձայնե-
րը:Լույս…իսկ որտե՞ղ եմ ես,որտեղի՞ց է այս տաք լույսը …կարևորն այլևս չի ցավում:Տղամարդը փորձեց ուսումնասիրել շրջապատը,
բայց շուրջը մշուշ էր:Մի քիչ անց նրա աչքով ընկավ մի մեծ շուն,որին անմիջապես ճանաչեց:Նրա անունը Գրեյ էր:

-Բարև, Տեր:

-Գրեյ,դու՞…ինչպես գթար ինձ:Ես քնա՞ծ եմ,ինչպես է որ կարողանում ես խոսել:

-Այստեղ բոլորն էլ կարողանում են խոսել:Տե՛ր իմ, դու չես քնած չես, դու մահանում ես…Իսկ ես վաղուց արդեն մահ ացել եմ:

Այդ ժամանակ տղամարդը նորից հիշեց այն,ինչ ջանասիրաբար փորձում էր մոռանալ արդեն մի քանի տարի էՆրան տանջում էր դա-
վաճանությունը…

-Տեսնում եմ չես մոռացելՀիշու՞մ ես ինչպես բարկացար ինձ վրա, ինչպես բարկությունից դողալով ինձ գցեցիր մեքենան ու բերեցիր
քաղաքից դուրս, թողեցիր ճանապարհի կենրոնում ու հեռացար առանց հետ նայելու…բայց ես մեղավոր չէի ,որ ծերացել էի ու ազ-
դում էի նյարդերիդ վրա:

-Գրեյ,ես հավատ ացած էի,որ քեզ ինչորմեկը կվերցնի ու դու նոր տու կունենաս:

-Մի ստի՛ր:Դու այդպես պորձում ես արդարացնել ինքդ քեզ:Ես երկար ժամանակ վազում էր մեքենայիդ ետևից,մինչև կորցրի հետքդ:
Հետո վերադարձա այն վայրը,որտեղ թողել էիր ինձ,չգիտես ինչի հավատացած էի,որ կվերադառնաս իմ ետևից:Չ՞է որ ես քեզ սիրում
էի այնպես,ինչպես կարող են սիրել միայն շները:Բայց դու այդպես էլ չվերադարձար:

Ամեն օր ես թրև էի գալիս ճանապարհի երկայնքով,հույս ունենալով,որ կհանդիպեմ վերջապես քեզ:Հետո ինձ մի մեքենա հարվածեց:
Գիտե՞ս ինչ էի ուզում այդ պահին:Լսել վերջին անգամ ձայնդ ու մեռնել ծնկներիդ վրա:

Գիտե՞ս, այստեղ ինձ նման շատերն են:Մարդիկ շատ հաճախ են դաժ անորեն վերաբերվում մեզ հետ: Ու երբեք չեք մտածում ,որ մի
օր պատասխան եք տալու այդ ամենի համար:Տղամարդը ծնկեց շան առաջ, սիրտը ցավից պայթում էր:Այս ցավը կատարած արարքի
ամոթից առաջացած ցավն էր:Արցունքները հոսում էին,բաըժյց չէին բերում թեթևություն:

-Ների՛ր ինձ…Շները կարող են ներել ու սիրել,չնայած ես դրան արժանի չեմ:

Շունը մոտեցավ իր սիրելի տիրոջն ու ասաց.

-Ես ներել եմ քեզ…մնաս բարով,քեզ դեռ շուտ է մահանալ…ես կխնդրեմ քեզ համար:

Վերակենդանացման բաժանմունքում բժիշկները պայքարում էին երիտասարդ տղամարդու կյանքի համար:Սրտի կաթված էր ու նր
անք ոչինչ անել չէին կարող:Վերջ…Հանկարծ լռության մեջ լսվեց բուժքրոջ ճիչը…«Արցունք…նա լաց է լինում»:

Բժիշկների արագ արձագանքից հետո տղամարդը փրկվեց:Մեկ ամիս անց նա արդեն բացարձակ առողջ էր ու դուրս գրվեց հիվան-
դանոցից:Տուն գնալու ճանապարհին նա հանդիպեց մի փոքրիկ շնիկի…

-Գնա՛նք տուն,Գրեյ…

Ծեր շունը փրկեց մարդու մեջ մարդուն…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика