Փողոցում մի տարեց մարդ մոտեցավ ու 100 դրամ խնդրեց, որ երթուղային նստի․ Խղճալով նրան 1000 տվեցի, սակայն հետո․․․

Փողոցում մի տարեց մարդ մոտեցավ ու 100 դրամ խնդրեց, որ երթուղային նստի․ Խղճալով նրան 1000 տվեցի, սակայն հետո․․․Ես
այն մարդկանցից եմ, որ ուրիշներին խղճալով՝ կարող եմ դրսում արտասվել: Ցավոք, այնքան հարուստ չեմ, որ բոլորին օգնեմ, բայց
դե առնվազն դրամախանակիս բոլոր մետաղադրամները տալիս եմ գումար խնդրողներին:

Բայց երևի դադարեմ անել դա, այսօրվա դեպքից հետո շատ եմ հիասթափվել մարդկանցից:Գնացել էի մորաքրոջս տուն, ապրում են
Երևանից 40-50կմ հեռու՝ փոքր քաղաքում: Անունը չեմ նշի:Երբ քայլում էի կանգառ, ինձ մի պապիկ մոտեցավ, ասաց, որ կողքի քա-
ղաքից է, այստեղ եկել էր ծանոթի տուն, սակայն կորցրել է գումարը և հիմա չի կարող տուն հասնել: 100 դրամ խնդրեց:

Պապիկը շատ կոկիկ տեսք ուներ ու դրական տպավորություն թողեց: Բացի այդ, ասաց, որ հեռախոսի մարտկոցը նստել է, երևի աղ-
ջիկն արդեն անհանգստանում է, քանի որ չի կարողանում հետը կապվել:Բացեցի դրամապանակս և 1000 դրամ հանելով՝ մեկնեցի
նրան:

Պապիկը վերցրեց դողացող ձեռքերով, ի սրտե շնորհակալություն հայտնեց ու գնաց։Երևի գիտեք չէ, թե ինչպես են աշխատում փոքր
քաղաքներից Երևան մեկնող երթուղայինները: Արդեն 15-20 րոպե սպասում էի, չկար:Որոշեցի մտնել մոտակա խանութ ու ջուր գնել,
երբ հանկարծ նկատեցի այն պապիկին:

Նա ինձ նույնպես նկատեց, սակայն գլուխը մի կողմ թեքեց:Չդիմացա ու վաճառողին հարցրեցի, արդյոք ճանաչում է նրան: Երիտա-
սարդ կին էր գանձապահը, ասաց, որ մոտակայքում է ապրում, միայնակ պապիկ է, ամեն օր գալիս է՝ օղի գնելու: Աշխատողը զար-
մացած էր, թե նրան որտեղից այդքան գումար:

Ես որոշեցի սպասել. տեսա, թե ինչպես նա 2 շիշ օղի գնեց ու շտապելով քայլեց տների կողմը: Երևի տարավ խմելու…ՈՒ ես սկսեցի
մտածել, թե այսքան ժամանակ ում եմ օգնել փողոցում: Գուցե շատերը նույնիսկ չունեն գումար մուրալու կարիք, ուղղակի ինձ նման
միամիտ մարդկանց հաշվին են ապրում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика