Մեր բնակարանը նորոգված չէ, բայց մենք ամեն տարի գնում ենք ծով․ Բոլորը մեզ մեղադրում են, բայց․․․Անունս Թամարա է, և ես 30
տարեկան եմ: Ապրում եմ ամուսնուս հետ, երեխաներ չունենք, պարզապես չեմ ուզում մայրանալ:
Ամուսինս էլ դեմ չէ դիրքորոշմանս,քանի որ ինքն էլ է հասկանում,որ փոքր քաղաքում ապրելով ու ոչ այնքան էլ շատ գումար վաստա-
կելով՝ չենք կարողանա պատշաճ կերպով երեխա պահել:
Ես ինժեներ-էկոլոգ եմ,ամուսինս քոլեջ է ավարտել,մի խոսքով,մեր վաստակածը մի կերպ է բավականացնում մեր ընտանիքին:Բարե-
բախտաբար ունենք մեր սեփական տունը, որը ժամանակին պատկանել է ամուսնուս պապիկին:
Հիմա մենք նախընտրում ենք ապրել հանգիստ, համեստ, բայց տարեկան մեկ-երկու անգամ հանգստանալ արտասհմանում: Եթե ե-
րեխա ունենայինք, ճամփորդությունները մեզ համար լոկ երազանք կլինեին:Հիմա տենդենց եմ նկատում, որ մարդիկ ձգտում են դի-
զայներ վարձել, տունը վերանորոգել ըստ նորաձևության վերջին ճիչի, նոր կահույք գնել, իսկ հետո…
Տարիներով վարկեր ու ապառիկներ վճարել: Իսկ ես նրանց հետ համ աձայն չեմ: Ինձ համար կարևոր է տան մաքրությունը, բայց
պարտադիր չէ, որ ամեն ինչ նոր լինի: Ես սիրում եմ ազատություն, ինձ դուր է գալիս գի տակցել, որ միլիոնավոր վարկեր չկան իմ
անվան տակ:
Ինչի՞ս են պետք նոր սալիկները, եթե դրա փոխարեն կարող եմ 1 շաբաթ վայելել ծովը:Մայրիկս, սկեսուրս հաճախ են ասում.
-Խելքներդ գլուխներդ հավաքեք, կարգի բերեք տունը, մի երեխա ունեցեք, հերիք չէ՞ այստեղ-այնտեղ գնաք…
Իսկ մենք չենք ուզում, մեզ այսպես էլ հարմար:Իսկ դուք ի՞նչն եք ավելի շատ կարևորում: