Ժամանակին մի տղա կար, ով երազում էր հանդիպել Աստծո հետ․ Մի օր որոշեց գնալ նրան փնտրելու․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Ժամանակին մի տղա կար, ով երազում էր հանդիպել Աստծո հետ․Մի օր որոշեց գնալ նրան փնտրելու․․․Իմաստուն առակ, որը պետք
է իմանա յուրաքանչյուրը։Մի օր մի երիտասարդ տղա ցանկացավ հանդիպել Աստծո հետ։ Նա գիտեր, որ իրեն երկար ճանապարհոր-
դություն է սպասվում, դրա համար էլ դասավորեց ճամպրուկը, մեջը դրեց նաև մի քանի կտոր թխվածք և 5-6 շիշ էլ հյութ։

Վերջապես նա սկսեց իր երկար ուղին։ Երբ անցավ մի քանի փողոց, այգում մի ծեր կնոջ հանդիպեց․ վերջինս ուղղակի նստած էր և
նայում էր թռչուններին։Տղան նստեց կնոջ կողքին և բացեց ճամպրուկը։ Նա պատրաստվում էր հյութ խմել, սակայն նկատեց, որ կի-
նը քաղցած տեսք ունի։ Տղան 2 կտոր թխվածք հանեց և հյուրասիրեց կնոջը։

Կինը շնորհակալություն հայտնեց և ժպտալով վերցրեց։Նրա ժպիտը այն քան գեղեցիկ էր, որ տղան ցան կացավ նորից տեսնել այն,
դրա համար էլ նաև հյութ հյուրասիրեց։ Կինը նորից ժպտաց։ Տղան իրեն երջանիկ էր զգում։Նրանք ամբողջ օրն այդպես նստեցին և
ժպտալով նայեցին միմյանց, սակայն նույնիսկ մի բառ չփոխանակեցին։

Երբ մութն ընկավ, տղան հրաժեշտին ամուր գրկեց տատիկին, իսկ հետո յուրաքանչյուրն իր տուն վերադարձավ։Երբ տղան մտավ
տուն, մայրը զարմացավ՝ տեսնելով որդու երջանիկ դեմքը․

-Ինչո՞վ ես զբաղվել այսօր, որ քեզ այդքան երջա նկացրել է։

-Ես ճաշել եմ Աստծո հետ։ Գիտես․․․ նա ամենա գեղեցիկ ժպիտն ունի, որ ես երբևէ տեսել եմ։

Իսկ տատիկը՝ նույնպես երջանկո ւթյունից փայլելով, գնաց իր տուն։ Որդին շշմած էր մոր հանգ ստությամբ և ներդաշնակությամբ,
դրա համար էլ հարցրեց․

-Մայրիկ, որտե՞ղ ես եղել, շատ ուրախ տեսք ունես։

-Ես այգում Աստծո հետ թխվածք եմ կերել։ Գիտես, նա շատ ավելի երիտասարդ է, քան ես էլ պատկերացնում։

Մենք հաճախ թերագանհատում ենք հպումի, ժպիտի, բարի խոսքի և հաճոյախոսության ուժը։ Բայց դա կարող է զգալիորեն փոխել
մեր կյանքը․․․Հաճախ գրկեք և ժպտացեք մարդկանց, թող նրանք իմանան, որ կարևոր են ձեզ համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика