Ամեն ինչ արեցի սիրեկանիս ընտանիքից բաժանելու համար, անգամ նրանից երեխա ունեցա, բայց այդպես էլ իմ երջանկությունը
չգտա․․․Ես միշտ էլ ձգտել եմ կարիերա ստեղծել, առաջ գնալ իմ գործում: Սակայն ժամա նակի հետ նկատեցի, որ բիզնես կառուցելու
ընթացքում մոռացել եմ իմ մասին. իմ կյանքում չկային ընկերներ, տղամարդ, սեր և ընտանիք…
Իմ ընկերությունն ուներ շատ գործընկերներ: Այդպես ծանոթացա Վլադի հետ: Սկզբում ուղղակի հաճելի էր աշխատել նրա հետ:Որոշ
ժամանակ անց սկսեցի նրա կողմից ուշադրության նշաններ նկատել: Նա սկսել էր դիմ ավորել ինձ աշխա տանքից հետո, ծաղիկներ
ուղարկել, մեքենայով տուն էր տանում հաճախ:
Ժամանակի հետ այդ ամենը դար ձավ սովոր ական, կարծես այդպես էլ պիտի լիներ:Մի օր էլ Վլադն ասաց, որ լուրջ խոս ակցություն
պիտի ունենանք: Նա պատմեց իր ընտանեկան կարգավիճակի մասին. պարզվեց,որ իմ սիրելի տղամարդն արդեն 5 տարի ամուսնա-
ցած է: Ես իջա մեքենայից և վազեցի տուն:Դրանից հետո 2 օր չէի կարողանում խոսել հետը, բայց այլև չդիմացա:
Վլադն ինձ ընտրություն չթողեց, չնայած, ես էլ դեմ չէի մեր միո ւթյանը: Մենք սկսե ցինք ապրել միասին, իսկ ավելի կոնկրետ, Վլադը
կիսվում էր մեր երկուսի միջև:Դա ինձ դուր չէր գալիս, բայց դեռ չէի կարող ոչինչ անել: 3 ամիս անց հղիացա…Վլադը երեխաներ չու-
ներ, և ես վստահ էի, որ նա վերջապես կամուսնալուծվի, և չէի սխալվում:
Այդպես էլ եղավ. սիրելիս բաժա նվեց և ընդմիշտ եկավ ինձ մոտ: Սակայն ընթա ցքում իմացա, որ Վլադի նախկին կինը…անպտուղ է,
դա էր նրանց՝ երեխա չունենալու պատճառը: Հիմա չեմ կարողանում ազատվել մեղքի զգացումից: Երջանկությունս այլևս լիարժեք չի
լինի, դա մեծ բեռ է դարձել ինձ համար…