Ես 8 թոռ ունեմ, բայց նրանցից ոչ ոք ինձ չզանգեց, իմ Նոր Տարին չշնորհավորեց․․․Ախր ինչն եմ սխալ արել

Ես 8 թոռ ունեմ, բայց նրանցից ոչ ոք ինձ չզանգեց, իմ Նոր Տարին չշնորհավորեց․․․Ախր ինչն եմ սխալ արել

8 թոռներիցս ոչ մեկը չզանգեց ինձ Նոր տարուն, չշնորհավորեց: Մի՞թե սա նոր սերունդի համար նորմա է դարձել:Ես վստահ չեմ, որ
պետք է համառել, պնդել, որ ինձ զանգեն, շնորհավորեն տոները: Բայց երբեմն մտքովս անցնում է, որ ես ուղղակի պետք չեմ թոռնե-
րիս:

Գուցե բանն այն է,որ ես այսպես հնձում եմ իմ ցանածը:Երբ թոռներս փոքր էին,ինձ երբեք չէին ասում տատիկ, անունով էին դի-մում:
Ես էլ նրանց համար առանձնապես շատ ժամանակ չունեի: Գրեթե չեմ խաղացել հետները, զբոսանքի չեմ տարելԵս գիտեմ, որ հիմա
նրանք շատ շնորքով են, իրենց ծնողների ու միմյանց մասին չեն մոռանում, բայց ահա ես մնացել եմ մենակ:

Բայց ախր այնքան էլ վատը չեմ եղել, որ արժանի չլինեմ գոնե մի զանգի:Թոռներս բոլորն էլ ունեն հեռախոսներ, չէ որ կարելի է զան-
գել, խոսել 1-2 րոպե, կամ գոնե գրել, լավ, անգամ մի նկար չեն ուզում ուղարկել: Իսկապես չգիտեմ, թե ինչ մեծագույն սխալ եմ գոր-
ծել, որ արժանացել եմ նրանց կողմից այսպիսի արհամարհանքի:

Իսկ կարող է խնդիրը ոչ թե իմ մեջ է, այլ ժամանակակից արժեքների:Հիշում եմ, երբ մենք փոքր էինք, հեռախոս չունեինք, մեզանից
հեռու ապրող բարեկամներին նամակներ էինք ուղարկում, բայց երբեք չէինք անտեսում:Անկեղծ ասած, չգիտեմ, նրանք հատուկ չեն
շնորհավորել թե արդեն մոռացել են իմ մասին, բայց ասեմ, որ շատ ցավալի է, երբ քեզ անպետք ու լքված ես զգում….

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика