Հարսիս պահվածքը ինձ շատ կասկածելի է, իսկ տղաս իրեն այնպես է պահում կարծես չի էլ նկատում, որ կինը իր քթի տակ․․․

Հարսիս պահվածքը ինձ շատ կասկածելի է, իսկ տղաս իրեն այնպես է պահում կարծես չի էլ նկատում, որ կինը իր քթի տակ․․․

Հաճախ եմ մտածում, որ որդիս կույր է: Կինը նրա քթի տակ կոլեգայի հետ սիրախաղ է անում, իսկ նա ոչինչ չի նկատում: Որդիս մին-
չև ուշ ժամ աշխատանքի է լինում, բայց ես տանն եմ, տեսնում եմ ամեն ինչ:Բանն այն է, որ արդեն մի ամիս կլինի, որ միևնույն տղա-
մարդը արծաթագույն մեքենայով հարսիս բերում է տուն: Նույնիսկ մի քանի անգամ հետը վիճել եմ դրա պատճառով: Երեկ էլի նույն
բանը եղավ, բայց այս անգամ հարսս չէր շտապում իջնել մեքենայից:

Դա ինձ սարսափելի դուր չեկավ: Ես գնացի բակ և հիշեցրի հարսիս, որ ինքը ամուսնացած կին է, ինչու՞ ես և որդիս պիտի ամաչենք
նրա վարքի համար: Բայց ներողություն խնդրելու փոխարեն՝ նա հարձակվեց ինձ վրա: Ասաց, որ դա իմ գործը չէ, նա ուղղակի կոլե-
գայի հետ աշխատանքային հարցեր էր լուծում:

Ավելի ուշ վերադարձավ որդիս, բայց ես նրան ոչինչ չասացի, չէի ուզում տխրեցնել: Բայց ահա կինը ամեն ինչ այնպես փոփոխված
պատմեց ամուսնուն, որ որդիս վիճեց ինձ հետ՝ մեղադրելով, որ խեղճին ստիպել եմ արտասվել:Բոլորս միասին ենք ապրում, չեմ ու-
զում, որ մեր կյանքը վերածվի պատերազմի: Հարևանուհիս խորհուրդ տվեց որդուս պատմել ամեն ինչ, բայց չեմ համարձակվում:
Գուցե խոսե՞մ այդ կոլեգայի հետ թե ուղղակի թողնեմ, որ իրենք լուծեն իրենց հարցերը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика