Անելու եմ ամեն ինչ որդուս ու սկեսուրիս շփումը սահմանափակելու համար․․․Նա դրան արժանի չէ

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի սահմանափակեմ որդուս ու սկեսուրիս շփումը․․․Նա արժանի է դրան։Սկեսուրիս հետ երբեք լավ հա-
րաբերություններ չենք ունեցել, չգիտես ինչու՝ նա ինձ միշտ համարել է տգետ, տգեղ ու անտաղանդ: Ի դեպ, նա ինքն է ինձ ասել այդ
մասին: Բայց դե նրա ինչ գործ, չէ որ ես իր հետ չեմ ամուսնացել:

Սկզբում, երբ նոր էինք ամուսնացել, սկեսուրիս հետ էինք ապրում: Հենց առաջին օրվանից նա սկսեց ճնշել ինձ, ամեն կերպ ցուցա-
դրել, թե ով է տան տիրուհին: Նա միջամտում էր ամեն հարցին, անգամ երբ շպարվում էի, ինձ ցուցումներ էր տալիս, ասես առաջա-
տար դիմահարդարներից մեկն է:Երբ ունեցա որդուս, իրադրությունը չփոխվեց, ավելին, օգնության փոխարեն սկեսուրիցս սկսեցի
խրատներ ու նկատողություններ ստանալ,ու որպեսզի չընկնեմ ծայրահեղ նյարդայն վիճակի մեջ, ստիպված գնացի ծնողներիս տուն:

Երբ ամուսինս հասկացավ,որ վճռական եմ տրամադրված ու էլ չեմ ապրելու իր մոր հետ,մեզ համար 1-սենյականոց բնակարան վար-
ձեց: Վերջապես մեր հարաբերությունները ու մեր տան անդորրը վերականգնվեցին: Բայց դեռ 15 օր էլ հանգիստ չէինք ապրել, երբ
այդ կինը որոշեց մեզ հյուր գալ։

Նա գալիս էր շաբաթական 4-5 անգամ, ոստիկանի պես քայլում տնով մեկ,ստուգում բոլոր անկյունները, դարակները:Հետո ստուգում
էր կոմունալների կտրոնները ու ակնարկում, որ երևի շատ երկար եմ լողանում:Բայց ինձ համար ամենացավալին այն էր, որ նա գրե-
թե ուշադրություն չէր դարձնում հարազատ թոռանը:

Երբեք գալուց գոնե հարյուր դրամանոց պաղպաղակ կամ կոնֆետ չէր բերում, չէր գրկում թոռանը:Ու զգացի, որ համբերությունս
վերջանում է. օրեր առաջ լուրջ խոսեցի ամուսնուս հետ, ասացի, որ եթե ինքը չասի մորը, որ այլևս չգա մեր տուն՝ հատկապես ստու-
գումներ իրականացնելու, ես այլևս նրա առաջ դուռը չեմ բացի: Թող 1 ժամ թակի ու գնա…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика