Դուստրը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ նա գա և աղոթի ծանր վիճակում գտնվող հոր համար․ Երբ քահանան այցելում է հորը․ Հորը այցելելուց հետո քահանան ուղղակի շոկի մեջ էր․․․

Դուստրը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ նա գա և աղոթի ծանր վիճակում գտնվող հոր համար․ Երբ քահանան այցելում է
հորը․ Հորը այցելելուց հետո քահանան ուղղակի շոկի մեջ էր․․․Աղջիկը գնաց եկեղեցի և քահանային խնդրեց գալ իրենց տուն և աղո-
թել անկողնուն գամված իր հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կողքին աթոռ տեսավ
և կարծեց, թե տարեց մարդը գիտեր իր գալու մասին։

-Դուք ինձ սպասու՞մ էիք,- հարցրեց քահանան։

-Ոչ, իսկ դուք ո՞վ եք, — պատասխանեց հիվանդը։

-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղոթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատարկ աթոռը, կարծեցի, թե
գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։

-Հա, աթոռը․․․-ասաց հիվшնդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց,-ես ոչ ոքի չեմ ասել այս մասին։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես
հաճախ եմ գնացել եկեղեցի և այնտեղ ասում էին, որ պետք է աղոթել, լսել քահանաների աղոթքները, որ աղոթքը ջերմացնում է մար-
դու սիրտը։ Սակայն բոլոր աղոթքները մտնում էին իմ մի ականջը, իսկ մյուսից դուրս գալիս։ Հետո ես դադարեցի աղոթել։ Եվ միայն 2
տարի առաջ իմ լավ ընկերն ասաց, որ աղոթքը՝ Աստծո հետ զրույց է։

Նա ինձ խորհուրդ տվեց նստել մի աթոռին, կողքիս ուրիշ աթոռ դնել և պատկերացնել, որ Հիսուսը նստած է դրա վրա։ Չէ որ Նա ա-
սել է, որ մեզ հետ է հավերժ։ Եվ ընկերս ասաց, որ սկսեմ պատմել այն ամենը, ինչ ինձ անհանստացնում է և ուշադիր լսեմ, ինչպես որ
հիմա ձեզ եմ լսում։ Ես փորձեցի, և ինձ շատ դուր եկավ, սկսեցի օրական 2 ժամ այդպես զրուցել։ Բայց դա այնպես եմ անում, որ աղ-
ջիկս չտեսնի, քանի որ կարող է մտածել,թե խելագարվել եմ։Քահանան ուրախացավ հիվшնդի համար,խորհուրդ տվեց չդադարել Աս-
տծո հետ զրույցներ վարելը, հետո աղոթեց նրա համար, օրհնեց և գնաց։ Մի քանի օր անց կրկին եկավ այդ մարդու աղջիկը և հայտ-
նեց, որ իր հայրը․․․ մшհшցել է։

-Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

-Ցերեկ էր, ժամը 2-ն էր։ Հայրս կանչեց ինձ, համբուրեց, ասաց, որ շատ է սիրում։ Հետո ես գնացի խանութ, բայց երբ վերադարձա,
նրան հայտնաբերեցի шնշնչшցшծ վիճակում։ Սակայն մի բան ինձ տարօրինակ թվաց․ վերջին րոպեներին, ըստ հավանականութ-
յան, նա հավաքել էր բոլոր ուժերը, կտրվել բարձից, մոտեցել աթոռին, որ դրված էր իր մահճակալի կողքին, և դրա վրա դրել գլուխը։
Ես նրան տեսա հենց այդ դիրքում։ Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ կարող է նշանակել։

—Թող Աստված բոլորիս նման մшհ տա, — պատասխանեց քահանան՝ սրբելով արցունքներ,

— Աթոռը դատարկ չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика