Ժամանակին սխալ որոշում կայացրեցի․ Այժմ ունեմ 2 երեխա և ամուսին, ում չեմ սիրում ու ինձ թվում է, որ երբեք էլ չեմ սիրելու․․․

Ժամանակին սխալ որոշում կայացրեցի․ Այժմ ունեմ 2 երեխա և ամուսին, ում չեմ սիրում ու ինձ թվում է, որ երբեք էլ չեմ սիրելու․․․Ես
հիմա ապրում եմ ամուսնուս հետ, ում երբեք չեմ սիրել և չեմ սիրում։ Արդեն 8 տարի միասին ենք ապրում, նրանից ունեցել եմ երկու
երեխա։ Դե եթե առաջին երեխայիս ժամանակ ինչ-որ զգացմունքներ կային, երկրորդ երեխային ունենալու համար շատ եմ զղջում։

Չեմ հասկանում, գուցե և սիրում եմ նրան, բայց ինձ համար դժվար է այն փաստն ընդունելը,որ նորից դեկրետում եմ, նորից ձեռքերս
ու ոտքերս կապկպված են։Կրթություն ունեմ, բայց աշխատել չեմ հասցրել․․․ ես այնքան էի ուզում ամուսնանալ և երեխա ունենալ։ Ա-
մուսինս օրերով կորում է աշխատավայրում, երեսով է տալիս դա ամեն հարմար առիթին։ Նայում եմ ծանոթներիս, բոլորը կայացած,
ինչ-որ հաջողությունների են հասել, իսկ ես․․․ կարծես անպիտան լինեմ, ոչինչ չեմ կարողանում։

Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց ինչ օգուտ,եթե ոչինչ չեմ հասկանում, ամբողջ երիտասարդությունս անցկացրել եմ մանկա-
կան տակդիրներ փոխելով։ Ընդ որում ամուսինս ինձանից տարիքով մեծ է, սիրում է սովորեցնել՝ ինչպես ճիշտ ապրել, ուտել, քնել,
քայլել, խոսել, մի խոսքով,ամեն հարցում խոթում է քիթը։Ես ուղղակի հոգնել եմ այսպիսի կյանքից։Կրտսերս դեռ շատ փոքր է,որ տա-
նեմ մանկապարտեզ։ Կարծում եմ՝ կխելագարվեմ, մինչ կգա այդ օրը։ Ես ուղղակի հիմարի մեկն եմ, ով առանց ուղեղով մտածելու չը-
սիրված տղամարդուց երեխաներ է ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика