Ամուսնուս խանդն ուղղաակի անտանելի է․․․Վերջերս մի այնպիսի բան արեց, որ դրանից հետո չեմ ուզում անգամ տուն վերադառնալ

Ամուսնուս խանդն ուղղաակի անտանելի է․․․Վերջերս մի այնպիսի բան արեց, որ դրանից հետո չեմ ուզում անգամ տուն վերադառ-
նալԵս 38 տարեկան եմ, ամուսինս՝ 2 տարի փոքր է։ Ունենք 7 տարեկան աղջիկ։ Ամուսինս այնքան խանդոտ է, որ ես կարծես ռեժի-
մով ապրեմ, չեմ կարող նույնիսկ 10 րոպե ուշանալ, միանգամից սկանդալ է սկսվում։ Սկզբում շատ դժվար էր, նույնիսկ մի քանի ան-
գամ որոշել էի ամուսնալուծվել, սակայն ամուսինս խոստանում էր փոխվել։ Խոստումը չպահեց, բայց երբ ծնվեց մեր երեխան, որոշե-
ցի, որ նա առանց հայր չպետք է մեծանա։

Մինչ տանն էի՝ երեխայի հետ, ամեն ինչ հանգիստ էր,բայց հիմա արդեն դուրս եմ եկել աշխատանքի և սկսվել է սարսափը։ Նրան թը-
վում է, որ ես աշխատում եմ նրա համար, որ սիրեկաններիս հետ հանդիպելու հնարավորություն ունենամ։Ամուսնուս աշխատավար-
ձը բարձր է, մեզ կբավականացնի, բայց ես չեմ ուզում լիարժեք կախվածության մեջ լինել նրանից։ Առավել ևս, որ ես վստահ չեմ, որ
այսպես կկարողանամ երկար ապրել, չեմ ուզում հետո մնալ անգործ՝ երեխայիս հետ միասին։Դեռ դիմանում էի, բայց այն օրը եղավ
մի բան, ինչից հետո հավաքեցի մեր իրերը և գնացի ծնողներիս տուն․ ամուսինս առաջին անգամ ձեռք բարձրացրեց ինձ վրա․․․ նա
գոռում էր, վիրավորում, և ես չդիմացա։

Արդեն մի քանի օր անդադար զանգում է,ներողություն է խնդրում, ասում է, որ զղջում է, բայց ես էլ չեմ հավատում։ Վերադառնալ չեմ
ուզում, բայց ծնողներս էլ ասում են, որ դա սխալ է։ Աղջիկս 7 տարեկան է, ամեն ինչ շատ լավ հասկանում է, չնայած, որ կարո-տում է
մեր տունն ու հորը, միևնույնն է, ասում է, որ չի ուզում գնալ այնտեղ։

-Տատիկի ու պապիկի տանը հանգիստ է․․․

Չգիտեմ, ում հետ խոսեմ, անկեղծանամ, բոլորը ինձ են մեղադրում։ Մայրս ասում է, որ ժամանակին ինքն էլ է այդ ամենի միջով ան-
ցել, հայրս նույնպես ձեռք է բարձրացրել իր վրա, բայց նա լուռ դիմացել է, իսկ ես չեմ ուզում այդպես․․․ ինձ ոչ ոք չի հասկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика