-Ձեր տանը ավելի լավ է, կարծես հյուրանոցում լինեմ․ Այստեղ կմնամ, թե չէ մերոնք ստիպում են աշխատել․․․Այստեղ են ասել, լավություն անողի գլուխը ծակ է

-Ձեր տանը ավելի լավ է, կարծես հյուրանոցում լինեմ․ Այստեղ կմնամ, թե չէ մերոնք ստիպում են աշխատել․․․

-Ողջույն, Անի… -օրեր առաջ զանգել էր մորաքրոջս աղջիկը: Նա խնդրում էր, որ որդին 1-2 շաբաթ ապրի մեր տանը, քանի որ որոշել
է Երևանում աշխատանք գտնել, գյուղից հիմն ական տեղափոխվել այստեղ, նրան ժաման ակավոր կացարան է պետք:

-Ես քեզ այնքան տնական սնունդ կուղարկեм… վաղուց էի ուզում, հա չէր ստացվում:

Խորհրդակցեցի ամուսնուս հետ ու որոշեցինք օգնել: Ի վերջո, օտար մարդիկ չենք:Մի քանի օրից երկավ Արսենը: Նրան դիմավորելու
օրը համեղ ընթրիք էի պատրաստել, հարմարավետ սենյակ էինք հատկացրել:Եկավ, լողացավ,ընթրեց մեզ հետ ու գնաց… Վերադար-
ձավ միայն կեսգիշերից հետո: Ես ու ամուսինս շատ էինք անհանգստանում, որովհետև մեզ վստահել են իրենց 21 տարեկան որդուն,
իսկ եթե ինչ-որ փորձանքի գար:

Պարզվեց, գնացել էր ակումբ:Հաջորդ օրը, երբ գնում էինք աշխատանքի, նա դեռ քնած էր: Երբ եկա,չճանաչեցի իմ տունը. սեղանին,
լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ էին, հատակին՝ հացի փշուրներ ու կեղտոտ ոտնահետքեր, իսկ այս ամենի հեղինակը տանը չէր:

Կարծեցինք, թե գործ փնտրելու է գնացել: Բայց ոչ: Էլի եկավ միայն գիշերը, անգամ գինովցած վիճակում: Ասաց, որ նոր ընկերներ է
գտել ու նրանց հետ լավ ժամանակ էր անցկացնում:Երրորդ օրն ամեն ինչ ավելի լրջացավ. աշխատանքից վերադառնալով՝ մեր տա-
նը մի խումբ երիտասարդների հայտնաբերեցինք:

Նրանք նստած էին, գարեջուր էին խմում, խոսում-ծիծաղում… մեր տան մեջ… անծանոթ մարդիկ:Մեզ տեսնելով՝ տղաները արագ
հավաքվեցին ու հեռացան: Ամուսինս բացատրեց Արսենին, որ այսպես չի կարելի: Նա վերջապես պիտի գտնի աշխատանք ու գնա
ինքնուրույն ապրելու, քանի որ մենք այլևս ի վիճակի չենք նրան պահել:

-Բայց ես չեմ ուզում գյուղ գնալ… Ձեզ հետ լավ է, իսկ տանը ինձ ստիպում են աշխատել… այստեղ եմ ուզում մնալ…

Հետո իմացանք, որ Արսենը գանգատվել է մորը: Քանի որ հաջորդ օրը զանգել էր քույրս ու լացակումած ասում էր, որ ինձանից նման
բան չէր սպասում:Ինչպե՞ս ես կարող էի նրա որդուն դուրս հանել տնից:Ախր նա ոսկի տղա է,իսկ մենք ստում ենք:Արդյունքում քույրս
նեղացավ ինձանից, իսկ Արսենն էլ 2 օրից հետ գնաց: Հիմա նրանք մեզ անտեսում են, կարծես ինչ-որ հանցանք ենք գործել: Այստեղ
են ասել, լավություն անողի գլուխը ծակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика