80 տարեկան տղամարդը լուռ նստած էր բազմոցին՝ 45-ամյա բարձրագույն կրթություն ստացավ որդու հետ․ Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց․․․

80 տարեկան տղամարդը լուռ նստած էր բազմոցին՝ 45-ամյա բարձրագույն կրթություն ստացավ որդու հետ․ Հանկարծ պատուհա-
նագոգին մի ագռավ նստեց․․․Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս․․․Հայրը հարցրեց որդուն.

-Ի՞նչ է սա:

-Սա ագռավ է, — պատասխանեց որդին:

Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց.

-Ի՞նչ է սա:

-Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին:

Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց.

-Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած:

-Սա ագռավ է, ագռա՛վ:

Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:

-Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին բղավում է հոր վրա:

-Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է:Ի՞նչ է, անհաս-
կանալի՞ է քեզ:

Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադարձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ
օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ
գրառումը.

«Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե
ինչ է դա, և ես 23 անգամ պատա սխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նո ւյն հարցը, ես քնքշ որեն գրկում էի
նրան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»:

Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա»,հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ,իսկ երբ հայրը որդուն
տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:Այսպիսով…Եթե Ձեր ծնողները հասել են ծերու-
թյան տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահ-
պանեք, լսեք նրանց, բարի եղեք:

Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջա-
նիկ տեսնել: Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից:Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել:Նրանք սարեր
ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»:

Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով:Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ, ինչպես ժամա-
նակին նրանք են ինձ ասել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика