Ամուսնուս հետ խանութ գնալիս պատահական հանդիպեցի մորս՝ անցորդներից փող էր մուրում․․․Այժմ ամաչում եմ նայել մարդկանց աչքերին

Ամուսնուս հետ խանութ գնալիս պատահական հանդիպեցի մորս՝ անցորդներից փող էր մուրում․․Այժմ ամաչում եմ նայել մարդկանց
աչքերին

Մայրիկս 72 տարեկան է, ապրում ենք նույն քաղաքում, բայց առանձին: Ինչպես և ցանկացած տարեց մարդ, նա էլ օգնության կարիք
ունի, բայց մորս մեր տուն բերելու հնարավորություն չունեմ: Բացի նրանից, որ մեր տունը շատ է փոքր, մայրիկս շների ու կատունե-
րի սիրահար է:

Նա ապրում է սեփական տան մեջ ու պահում է տասնյակ կենդանիներ,ու դա էլ բավական չէ,կերակրում է փողոցում հանդիպած բո-
լոր անտուն շուն ու կատուներին:Ամբողջ գումարը,որը ես տալիս էի նրան՝ սնունդ ու անհրաժեշտ դեղեր գնելու համար, նա ծախսում
էր կենդանիների վրա: Վերջին մի քանի ամիսներին դադարել եմ գումար տալ. արդեն ինքս եմ մթերք տանում, վճարում եմ կոմունալ-
ները, բժիշկի նշած ցանկով գնում եմ դեղատուն ու ձեռքբերում բոլոր դեղերը:

Դեռ մի քիչ էլ գումար եմ թողնում՝ չնախատեսված ծախսերի համար:Պարզ բան է, որ մի թոշակով չի կարող ապրել:Վերջերս ես ու ա-
մուսինս հյուր էինք գնացել, ու քանի որ երկուսս էլ մի քիչ գինի էինք խմել, որոշեցինք մեքենան թողնել նրանց բակում,իսկ տուն մետ-
րոյով վերադառնալ:

Ու երբ իջնում էինք ան ցում, տեսանք մայրիկիս. նա աստիճա ններին նստած, ձեռքը մեկնած գումար էր մուրում…Ես քիչ էր մնում
գետնի տակ անց նեի ամոթից: Ամուսինս նույնպես շոկի մեջ էր, քանի որ գիտի, որ մայր իկիս մեր ընտանեկան բյուջեից գումար եմ
հատկացնում: Նա անգամ սկսեց կասկածել, արդյո՞ք այդ գումարն ուրիշ տեղ չեմ ծախսում՝ առանց նրա իմացության, այլապես ին-
չու՞ պիտի մայրս ողորմություն խնդրի:

Պարզվեց, որ նա էլի է մի քանի շուն բերել, ու նրանց բուժում է պետք:Իսկ ի՞նչ կասեն մեր ծանոթները, կոլեգաները, եթե նման վիճա-
կում տեսնեն մորս: Բնականաբար, կկարծեն, թե ես ու ամուսինս լքել ենք նրան, թողել առանց միջոցների, աջակցության… Դե արի
ու բացատրի, որ նա որոշել է ստանձնել մայր Թերեզայի դերը:

Իսկ մենք էլ այնքան հարուստ չենք, որ պահենք մայրիկիս կենդանիներին:Լուրջ խոսեցի մայրիկիս հետ, խնդրեցի՝ այլևս նման բան
չանել: Բայց չգիտես ինչու, սիրտս վկայում է, որ նա դեռ շարունակում է իր գործը… Չգիտեմ էլ, ինչ անեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика