17 տարեկան գեղեցկուհին ընկերուհուն ուղղված նամակը սխալմամբ ուղարկեց ընկերոջը․ Դրանից մի քանի ժամ անց ինքնասպան
եղավ․․․ Ներկայացնում ենք 17-ամյա Շառլոտա Գայի՝ բժշկ ական քոլեջի ուսանո ղուհու պատմությունը, ով ինքնասպան եղավ սխալ
հաղորդագրության պատճառով, որը նախօրեին ուղարկել էր իր ընկերոջը:
Աղջիկը 20-ամյա Ջեք Հյորսթի հետ հանդիպում էր մոտ 2 տարի, երբ պատահմամբ իմացավ, որ նա հարաբերություններ էր պահպա-
նում նախկին ընկերուհու հետ:Նշվում է, որ Շառլոտան հակված էր ընկճախտի և հոգեբույժի էր այցելում: Նա նաևՋեքին հաճախ էր
պատմում ինքնասպանության մասին: Խանդոտ աղջիկը տղ ային գրեց, որ իրենք ավելի լավ է՝ բաժան վեն, թեև նա ոչնչում մեղավոր
չէր:«Նա ինձ ասաց, որ զգում էր, որ ես իրեն խաբում էի:
Նրան հակառակում համոզել չէր ստացվում, նա երես թեքեց ինձնից: Ես տեսնում էի, թե նա ինչպես էր նոր ընկերներ գտել քոլեջում,
երջանիկ էր: Իսկ ես չէի դադարում նրան գրել՝ փորձելով վերադարձնել»,- պատմեց Ջեքը: 2017թ. սեպտե մբերի 21-ին նա ընկերոջն
ասաց, որ ուզում է բաժանվել, թեև վերջինս դեմ էր: Նրանք շարունակում էին նամակագրությունը սոցցանցում և մի քանի օր հեռա-
խոսով էին շփվում:
Բայց մի օր Ջեքը չկարողացավ զանգել սիրելիին:Մինչ նա իր տեղը չէր գտնում,Շառլոտան ժամանակ էր անցկացնում ակումբներում:
Հաջորդ օրը նա վերջապպես կապի դուրս եկավ և Ջեքին գրեց, որ իրենք պետք է խոսեն:Բայց երիտասարդը զբաղված էր, ուստի ա-
ռաջարկեց խոսակցությունը երեկոյան տեղափոխել:
Մեկ րոպե անց նա սիրելիից հաղորդագրություն ստացավ, որը հաստատ իրեն չէր ուղղված… Դրանում նա ընկերուհուն գրում էր, որ
Ջեքին ուրիշի հետ էր դավաճանել:«Դրանից հետո գրել էր. «Ներիր ինձ, ես սարսափելի մարդ եմ»: Ես զայրացած էի և չէի ուզում նը-
րան լսել: 17 րոպե անց նա գրեց. «Ես քեզ սիրում եմ, և իմա նալը, որ դու իձ ատում ես, չափազանց է»,- պատմեց Ջեքը:
Դրանից հետո Շառլոտան դադարեց պատասխանել Ջեքի զանգերին և հաղորդագրություններին, մշտապես կապի մեջ չէր: Երիտա-
սարդը ոստիկանություն կանչեց: Աղջկան մահացած գտան քոլեջի մոտ: