Անծանոթ համարից զանգ ստացա․ Ամուսնուս սիրուհին էր․ Նախ ինձանից ներողություն խնդրեց, ապա առաջարկեց համատեղ ու-
ժերով ամուսնուս մի լավ դաս տալ․․․
Իմացա, որ ամուսինս սիրուհի ունի: Ես դա պարզեցի պատահաբար՝ լսելով նրանց հեռախոսազ րույցը: Իհա րկե, նախկինում էլ էի
նկատել, որ նա ավելի ուշ էր գալիս աշխատանքից, ինչ-որ չափով բացա կայում էր և այլն:Սկզբո ւմ ես շատ էի նեղվում, չգիտեի, թե
ինչպես կարելի է վարվել: Հետո որոշում կայացրի. Ես կձևացնեմ, որ ոչինչ չի պատահել:
Մեր դուստրը մեծանում է, և նրա համար գլխավորն այն է, որ ընտանիքում խաղաղություն տիրի, և ծնողները հոգ տանեն ու սիրեն
իրեն, իսկ մնացածն անցողիկ է: Ուստի ես մտա ծեցի և համոզված էի, որ ամուսնուս փոքր խելագ արությունը կվերջանա նույնքան
հանկարծակի, որքան առաջացել էր: Բայց իրավի ճակը բոլորովին այլ ընթացք ստ ացավ:
Մի օր մի կին զանգահարեց ինձ և ներկայացավ որպես ամուսնուս սիրուհի: Զրույցի ընթացքում նա սկսեց ներողություն խնդրել, ա-
սաց, որ չի իմացել, որ Վարդանն ամուսնացած է: Իսկ այժմ չի չի ցանկանում քանդել ուրիշի ընտանիքը, քանի որ իր հայրը նույն-պես
տարիներ առաջ լքել է իր մորը։
Մենք պայմանավորվեցինք հան դիպել նրա հետ և ամեն ինչ քննա րկել սրճարանում մի բա ժակ սուրճի շուրջ:Ամուսնուս սիրո ւհին
ինձնից փոքր էր՝ գեղեցիկ, կոկիկ ու շատ հաճելի աղջիկ: Մենք որոշեցինք, որ պետք է ծրագիր մշակենք, որպեսզի ամուսինս և նրա
սիրեկանն ընդմիշտ մոռանան, թե օրինական կնոջը խաբելն ինչի կարող է հանգեցնել:
Մենք գրանցեցինք Վադանին ծանոթության զանազան կայքերում, տեղադրեցին նրա պրոֆիլը և լուսանկարները, և նշեցինք նրա ի-
րական հեռախոսահամարը:«Սիրուց քաղցած» աղջիկները բոլոր կողմերից ասես հարձա կվում էին նրա վրա: Նրան գրում էին էլեկ-
տրոնային փոստով, զանգահարում հեռախոսահամարին:
Ես դիտավորյալ բարկացա նրա վրա, երբ գիշե րվա կեսին մեկ այլ աղջիկ զանգ ահարեց ամուսնուս:Նրա պաշտոն ական սիրուհին
ձևացնում էր, թե ոչինչ չի հասկանում, երբ նա հեռ ախոսով փա կվում էր լոգարանում կամ ընդհանրապես անջատում էր բջջայինը:
Մի օր նրա չամուսնացած գործընկերը, որը հաճախ էր օգտվում ծանոթության կայքերից, ամուս նուս ասաց, որ մի կայքում տեսել է
իր նկարը: Ամուսինը հանկարծակիի եկավ, նյարդայնացավ: Ընթրիքին նա լուռ նստած էր, չնա յած սովորաբար ինչ-որ բանի մասին
խոսում էր: Ես կարծես ոչինչ չէի նկատել, զրուցեցի ու ծիծաղեցի:Այնուհետև նրա սիրուհին զանգահարեց ինձ և ասաց, որ կանանց
մշտական զանգերի պատրվակով ամուսնուս դուրս է հանում իր տնից:
Կարծում եմ խաբելն այլևս իմաստ չունի. Նա հաստատ ամուսնացած տղամարդու կարիք չունի:Մի քանի օր անց ամուսինս փոխեց
իր հեռախոսահամարը: Նա սկսեց աշխատ անքից շուտ տուն գալ, ինչպես նախ կինում, ուշադիր էր իմ նկատ մամբ, ավելի շատ էր
զբոսնում դստերս հետ՝ ինձ հանգստանալու հնարավորություն տալով: Ինձ թվում է, որ նա ինչ-որ բան է գուշակել, բայց ցույց չի տա-
լիս, և առավել ևս, որ նա երբեք չի քննարկել ինձ հետ այս պատմությունը: