Մտքերով տարված գնում էի բանկ վարկիս մարումը կատարելու, երբ գետնին թափված թղթադրամներ գտա․․․Բարձր երաժշտութ-
յուն, բոլոր շնորհա վորում էին ինձ։Գնում էի բանկ՝ վարկիս ամսական վճ արը կատ արելու համար: Տես նում եմ գետ նին ընկած
ճմրթած թղթադր ամներ: Վերցրեցի, հաշվեցի… 5 հատ 50 000-անոց թղթադրամ կար…
Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռացա այդտեղից: Որոշեցի քարտիս փոխանցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն:Բան-
կոմատն ընդունեց: Սակայն քարտը ստուգելու ժամանակ հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ: Բայց ինչպե՞ս…
հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ:
Որոշեցի գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ: Մոտեցա ազատ դրամարկղին, հենց
ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…ԶԱՆԳԵՐ…ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ…
-Դուք մեր միլիոններորդ հաճա խորդն եք: Դուք շահել եք ավտո մեքենա:
Հանկարծ սիրտս սկսեց ուժեղ զարկել, ինձ թվում էր, դա բոլորն են լսում: Աստիճանաբար ուշքի գալով՝ մտածում էի.
—Դա անհնար է: Մի օրում այս քան բախտս բերի:
Բոլորը մոտենում և շնորհավորում էին ինձ: Զգացի, որ շունչս կտրվում է, մի րոպեով դուրս եկա բանկից, որ մաքուր օդ շնչեմ,
սայթաքեցի և …
ԱՐԹՆԱՑԱ ու ինչ տեսնեմ․․․Պարզվեց երազ էր