Սկեսուրս իմ ներկայությամբ խոսում է նախկին հարսի հետ, հետո թոռան հետ, նվերներով գնում նրանց տեսնելու, իսկ իմ 5 ամսա-կան դստերը մեկ գուլպա անգամ չի նվիրել․․․բայց չէ՛ որ ես եմ նրան եփում, թափում

Սկեսուրս իմ ներկայությամբ խոսում է նախկին հարսի հետ, հետո թոռան հետ, նվերներով գնում նրանց տեսնելու, իսկ իմ 5 ամսա-
կան դստերը մեկ գուլպա անգամ չի նվիրել․․․բայց չէ՛ որ ես եմ նրան եփում, թափում։Երկու տարի առաջ ծանոթացա մի տղամարդու
հետ: Նա ինձ սիրահարվեց առաջին հայացքից, ու ջանք չխնայեց, որ իրեն ուշադրություն դարձնեմ:

Երևի 1 ամ սից նա ինձ ամուս նության առաջարկություն արեց, իսկ ես միայն ծիծաղեցի: Բայց այնուամենայնիվ, մի քանի ամսից ա-
մուսնացանք:Ամուսինս ի սկզբանե պատմել էր, որ ամուսնալուծված է, ունի 5 տարեկան որդի, ալիմնետներ է վճարում, բայց դա ինձ
համար ամենևին անհանգստանալու պատճառ չէր:

Նա ամեն շաբաթ հանդ իպում է որդու հետ, իսկ ես առ հասարակ չեմ միջամտում նրանց հարաբ երություններին:1 տարից անց լույս
աշխարհ եկավ աղջիկս: Ես իսկ ապես երազում էի մայրա նալու մա սին, ու մեր ըն տանիքի համար դա ամենա լուսավոր ու երկար
սպասված օրն էր: Ծնողներս միմյանց հերթ չեն տալիս՝ թոռնուհուն գրկելու, սիրելու համար, իսկ ահա սկեսուրս ուղղակի անտեսում
է փոքրիկիս:

Նա մեզ հետ է ապրում, բայց այնպես է իրեն պահում, կարծես աղջիկս գոյություն չունի: Նա իմ ներկայությամբ խոսում է նախկին
հարսի հետ, հետո թոռան, գնում է նրանց տեսնելու՝ ցուցադրաբար տոպրակի մեջ դասավորելով նվերներ ու քաղցվրավենիք: Իսկ
այս 5 ամսվա ընթացքում նա դստերս համար անգամ մի գուլպա գնած չկա:

Նշեմ, որ սկեսուրս աշխատում է, ունի լավ եկամուտ, այնպես որ խնդիրը միանշանակ գումարը չէ:Սկեսուրս բողոքում է ամուսնուս,
իբր նրա որդին ուշադրության կարիք ունի, բայց ես հասկանում եմ, որ նա ստում է: Ի վերջո, երեխան ապրում է մոր հետ, հաճախ
տեսնում հորը, գրեթե ամեն օր՝ իրեն պաշտող տատիկին, ինչպես նա կարող է անուշադրության մատնված լինել:

Ես գիտեմ, որ նա հատուկ է անում այս ամենը, որ ես ինձ մեղավոր զգամ… արդեն նյարդերս տեղի են տալիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика