Որդիս լրիվ չի կերել, վրան ավելացնեմ դու կեր,-ասաց քույրս երբ նրա տուն հյուր գնացի․․․Ապշել էի, չգիտեի ինչ պատասխանեմ

Որդիս լրիվ չի կերել, վրան ավելացնեմ դու կեր,-ասաց քույրս երբ նրա տուն հյուր գնացի․․․Ապշել էի, չգիտեի ինչ պատասխանեմ։
Չեմ կարող ասել, որ մորաքրոջս աղջիկը փնթի է, բայց իրենց տանը նորմալ երևույթ է ուտել այն, ինչ չեն կերել երեխաները, որպեսզի
ուտե լիք չգցեն աղբը։ Ես գիտեի դրա մասին, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ դրա պատ ճառով կա րող ենք լուրջ վիճել։

Մի քանի օր առաջ պայմանավորվել էինք հանդիպել, քննարկել մեր հանգուցյալ տա տիկի տան վերանորոգման վերաբերյալ մի քանի
հարց։ Այն գյուղում է գտնվում, ու բոլորս էլ հաճախ ենք գնում այնտեղ հանգստանալու, այնպես որ փորձում ենք պահել տունը պատ-
շաճ վիճակում։Առավոտից գործեր ունեի ու ոչինչ չէի հասցրել պատրաստել։ Երբ զանգեց քույրս ու ասաց, որ չի կարողանում տանից
դուրս գալ, քանի որ երեխան անհանգիստ է, առաջարկեց, որ ես գնամ իրենց տուն։

-Չեմ ճաշում, սպասում եմ քեզ, շուտ կգաս։

Ես մտա խանութ, խմորեղեն գնեցի ու շտապեցի նրանց տուն։ Հենց ներս մտա, քույրս խոհա նոցից կանչեց․

-Արի, բոլորն արդեն կերել են, մնացել ենք մենք։

Հասա խոհանոց, թխվածքի տուփը դրեցի դարակին ու նկատեցի, թե ինչպես է հոգատար տանտիրուհին սեղանից վերցնում ապու-
րի մնացորդներով ափսե, մոտենում կաթսային ու մեջը ապուր ավելացնում․

-Էլի Արթուրիկը կիս ատ կերավ, տաք եմ ավելացրել, կեր,-ասաց նա ու ափ սեն դրեց իմ դիմաց։

Ես շատ հանգիստ ու սիրալիր տոնով խնդրեցի քրոջս մաքուր ափսեի մեջ լցնել ինձ համար․

-Վայ, զզվու՞մ ես իմ երեխայից։ Արթուրիկս լիովին առողջ է։

-Հավա տում եմ, ու ուրախ եմ, որ Արթո ւրն առողջ է, բայց ես սովոր եմ մաքուր սպասքից ուտել։

Քույրս ափսեն հրեց մի կողմ, դարակից մաքուրը հանեց, ապուր լցրեց ու դրեց սեղա նին՝ իմ առաջ։ Մթնո լորտն էլ ավելի էր լարվում,
ես մի կերպ էի ուտում, կարծես կորո րդովս չէր անցնում ապուրը։ Ընթաց քում էլ գալիս էր քրոջս ամուսինը, թեք հայացքներ նետում
իմ կողմ ու գնում։Ըստ երևույթի, նա լսել էր մեր խոսակցությունը։Կես ժամից վեր ցրեցի պայուսակս ու ասելով, որ տանը գործեր ու-
նեմ, արագ հեռացա։

Երբ հասա տուն, պարզվեց, որ մայրիկս ար դեն ամեն ինչից տեղյակ է, քույրս հաս ցրել էր բողոքել մորը, իսկ նա էլ՝ իմ մայրիկին։ Մի
քիչ հետո էլ զանգեց իմ մյուս մորաքույրը։ Բոլորն իմ դեմ էին, բացի մայրիկիցս, կարծես ինչ-որ անմարդկային քայլ էի գործել։Թեպետ
մորաքույրներս պահանջում են զանգել քրոջս ու ներողություն խնդրել,ես չեմ պատրաստվում նման բան անել։Եթե մեկին հրավիրում
ես քո տուն, բարի եղիր մաքուր ափսեով հյուրասիրել կամ առահասարակ մի կանչիր սեղանի մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика