Ես ամբողջ օրը աշխատում եմ, Ձեզ կերակրում, պահում եմ, արածդ ինչ է, մի երեխա չե՞ս պահում,-ասում էր ամուսինս ամեն օր իմ դեկրետում գտնվելու ժամանակ․․․

Ես ամբողջ օրը աշխատում եմ, Ձեզ կերակրում, պահում եմ, արածդ ինչ է, մի երեխա չե՞ս պահում,-ասում էր ամու սինս ամեն օր իմ
դեկրետում գտնվելու ժամանակ․․․Երբ որդիս 1 տարեկան էր, մեր ընտա նիքում լուրջ խնդիրեր սկսվեցին: Ամուսնուցս ամեն օր լսում
էի միևնույն արտահայտությունը. «Ես ձեզ պահում եմ, կերակրում եմ…»:

Չնայած նրան, որ տանից թարգմանություններ էի անում, որոշակի գումար էի վաս տակում, միևնույնն է, ամուսինս կարծում էր, որ
ինքը միայնակ է պահում մեր ընտանիքը: Նա համարում էր, որ ես ու երեխան «նստած ենք իր վզին», ինչպես նա սիր ում էր ասել, ու
ապրում ենք իր հաշվին:

Երբ խնդրում էի նրան երեկոյան ժամերին մնալ երեխայի հետ, որպեսզի կարողանամ գոնե սուպերմարկետում գործի անցնել կամ
ավելի շատ թարգմանություններ անել, նա կոպիտ պատասխանում էր.

-Ես ամբողջ օրը աշխա տում եմ, հոգնում եմ: Մի երեխա էլ չես ուզու՞մ պահել: Արածդ ի՞նչ է, ամբողջ օրը տանն ես:

Ես փորձում էի բացատրել նրան, ասել, որ ես նույնպես գումար եմ վաստակում, բայց տանն այնքան գործ եմ անում, որ նույնը կարող
էի ուրիշի տանը գո ւմարի դի մաց անել ու նր անից շատ աշխատել, բայց չէ, ամո ւսնուս հա մար միևնո ւյնն է: Ի պատ ասխան նա
սկսում էր ավելի բարձր գոռալ ու ստորաց նել ինձ:Մեր բոլոր խոսակցություններն ավարտվում էին իմ արցունքներով ու նյարդային
վիճակով:

Մեզ հաճախ հյուր էր գալիս սկեսուրս, ով որդուց իմանալով մեր հերթական վեճի մասին՝ ինձ սկսում էր նախատել ու խրատներ տալ:
Վերջին շրջանում դադարել էի գլուխ դնել սկեսուրիս հետ, որովհետև գիտեի, որ մեր ընտանիքը երկար չի գոյատևի:Մայրիկիցս գու-
մար խնդրեցի, առցանց կուրսերի գրանցվեցի ու նոր ծրա գիր սովորեցի: 3 ամսից սկսեցի աշխ ատել՝ պարբերաբար ավելա ցնելով
եկամուտս:

Բայց ոչ մեկին չէի ասում նոր գործիս մասին, իսկ ամուսինս կարծում էր՝ թե թարգմանություն եմ անում, իսկ դա այնքան էլ եկամտա-
բեր չէ:Ընթացքում որդուս հետ ավելի հեշտացավ, նա սկսեց միայնակ խաղալ իր խաղալիքներով, իսկ ես ամբողջ օրը աշխատում էի
համակարգչով, իսկ գումարը հավաքում քարտիս:

Մոտ 1 տարուց մի գեղեցիկ օր հայտնեցի ամուսնուս, որ բաժանվում եմ: Տուն վարձեցի, որդուս տարա մասնավոր մանկապարտեզ,
վերադարձա իմ նախկին աշխա տանքին, որտ եղ մինչ դեկրետ գնալն էի աշխատում, իսկ երեկ ոյան ժամե րին, երբ տղաս քնում է,
աշխատում եմ համակարգչով: Հիմա մենք ոչ մի բանի կարիք չունենք, ապր ում ենք հանգիստ ու խաղաղ կյան քով, առանց վեճերի:
Հիմա իմ առջև երկու նպատակ եմ դրել. գնել բնակարան և որդուս հետ մեկնել ծովա փնյա հանգստի: Հուսամ՝ կկարողանամ ամեն
ինչ ի կատար ածել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика