Ամենակարող Տեր, այս օրհասական պահին ապավեն դարձիր Հայոց բանակին․․․Աղոթենք Հայոց բանակի համար

Ամենակարող Տեր, այս օրհասական պահին ապավեն դարձիր Հայոց բանակին․․․Աղոթենք Հայոց բանակի համար

Ամենազոր և Ամենակալ Աստված,

Քեզ հուսացողները ուրախ պիտի լինեն

Եւ ցնծան հավիտյան,

Քանզի Դու նրանց հետ պիտի լինես

Եւ պաշտպանես նրանց Քո զորությամբ։

Պահպանիր մեր քաջասիրտ զինվորներին

Քո Ամենախնամ Սուրբ Աջով

Եւ նրանց անվտանգ պահիր

Ամենայն չարից ու վտանգից։

Այս վճռորոշ պատերազմում

Մեր հույսն ու ապավենը Դու ես,

Ամենակարող և Ամենագութ Աստված

Եւ Քեզ պիտի փառաբանենք հաղթական երգով

Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն

Այժմ և հավիտյան. ամեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика