Որքան ուրախացա, երբ հարսս զանգեց ու ասաց, որ հանգստի մեկնելիս ինձ էլ են ուղեգիր վերցրել,սակայն հասնելով տեղ ուրախու-
թյունս վերածվեց մղձավանջի․․․Չեք պատ կերացնի, թե որքան երջանիկ էի, երբ զան գեց հարսս ու ասաց, որ մի քա նի օրից բոլոր
միասին մեկնում ենք հանգստանալու:
Պատմեց, որ արդեն ինձ համար էլ են ուղեգիր վերցրել, մնում է փասթաթղթերի հետ կապված մի քանի հարց լուծել և վերջ: Իսկ նա-
խապես չէին ասում, որ ինձ անակնկալ անեն:Ես ոգևորված զանգեցի քրոջս ու ընկերուհուս, պատ մեցի, թե ինչ ուրա խալի բան է ե-
ղել: Հատկապես նրանք երկուսն էլ չէին հավ անում հարսիս, ասում էին, որ կեղ ծավոր է, բոլորին վերևից է նայում:
-Տեսնում ես՝ ինչ լավ տղա ունեմ, իսկ հարսս… անակն կալ են արել…
Վերջապօես եկավ այդ բաղձալի օրը: Վաղ առավոտյան դուրս եկանք տնից: Երբ հասանք ծովի մոտ, տեղս չէի գտնում. առաջին ան-
գամ էի այն տեսնում: Ամեն ինչ շատ լավ էր՝ մինչ հաջորդ առա վոտ:Հարսս երկու թոռներիս բերեց իմ համ ար, իսկ ինքը հետ գնաց:
Երեխաների հետ մնացի մինչ ժամը 1-ը, մինչև որ նրանք բարեհաճեցին արթնանալ:
Մինչ այդ ես իմ գումարով թոռներիս համար սնունդ գնեցի ու բերեցի, դե հո քաղցած չէի թողնի: Այդ մի քանի ժամը ինձ համար սար-
սափի էին նման. 4 և 6 տարեկան տղաները ցատկում էին իմ ամ բողջ մար մնի ու գլխի վրա, երևի նրանց ոչ ոք դիսցիպլինա չի սովո-
րեց-րել տանը: Հույս ունեի, որ հետո կհանգստանամ:
Միասին ճաշեցինք սրճարանում, ու հարսս որդուս հետ որոշեցին ռոմանտիկ զբոսանքի գնալ, բնականաբար՝ երեխաներին ինձ մոտ
թողնելով: Երեկոյան կրկին իմ հավաքած թոշակով սնունդ բերեցի, դե հո գումար չէի ուզելու որդուցս, առանց այն էլ ուղեգիրս նրանք
էին գնել:Երեխաներին իմ համարում պառկեցրի քնելու:
Նրանք այնքան էին հոգնել, որ ժամը 7-ին արդեն ուժաս պառ էին, հետևաբար առավոտյան արթ նացան 6-ին: Պատո ւհանից տեսել
էի, որ անհոգ սիրահարները եկել էին 5-ի կողմերը, ու պարզ է, դեռ պիտի քնեին ու քնեին:7 օր երազում էի տուն գնալու մասին: Սա
ոչ թե հանգիստ էր, այլ ստրկություն: Իմ տարիքի կնոջ համար դժվար է երեխաների հագուստը ձեռքով լվանալը, կերակրելն ու քնեց-
նելը, զբոսնելը:
Նրանք չարուկ են, փախնում են այս ու այն կողմ: Ծովի ափին անգամ 5 րոպե չէի կարողանում նստել, որովհետև անդադար վազում
էի նրանց հետևից, որ հանկարծ չխեղդվեն:Գոնե երեխաներին թողնեին ինձ մոտ, Երևանում: Ես սեփական տան մեջ եմ ապրում, ու-
նեմ բակ, ինձ համար այդպես ավելի հարմար կլիներ: Բայց ոչ, նրանց համար կարևոր էր, որ տղաները լողանան ծովում, իսկ իմ մա-
սին ոչ ոք չէր մտածել…
Հիասթափված վերադարձա տուն… Այնքան գումար եմ ծախսել, որ կարող էի դրա փոխարեն Հայաս տանում առողջարան գնալ: Իսկ
հիմա ստիպ ված եմ բուժվել ու պայքարել բարձր ճնշման դեմ:Որդիս զգաց, որ մի բան այն չէ ու ասաց.
-Եթե թոռներիդ հետ մի քիչ շատ ժամանակ անցկացնեիր, հիմա այսպես չէր լինի: Տանում ենք հանգստանալու, էլի դժգոհ
ես: