Բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են, մեղավորը դու ես,-ասացին հարազատներս, երբ նորածին երեխայիս հետ հեռացա տանից, բայց․․․

Բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են, մեղավորը դու ես,-ասացին հարազա տներս, երբ նոր ածին երեխայիս հետ հեռացա տանից, բայց․․․Այս պատմությունը պատահեց, երբ ես գնացել էի հիվանդանոց՝ մորս այցելելու:Մենք բնակվում ենք Ռուսաս-տանի հյուսիսում։Մեզ մոտ կանգառներում փակցնում են տարբեր հայտարարություններ՝կյանքի բարդ իրավիճակում գտնվող մարդ-կանց օգնելու համար, որոնցից մեկը գրավեց իմ ուշադրությունը:

Իր խնդիրների առջև միայնակ կանգնած մայրը խնդրում է օգնություն և վարձու բնակարան էր փնտրում։Ես սովորաբար ստուգում եմ նման խնդրանքները և զանգահարեցի նրան:Ես ծանոթացա տխուր, խճճված մի պատմության հետ:Աղջիկը, որի անունը Լիզա էր ավարտել էր քոլեջը, ամուսնացել սիրելով։ Ամուսինը նրա համար ամենահիանալին էր: Նրանց ընտանիքները մտերմացել, լավ ընկեր-ներ էին դարձել: Լիզան հղիացավ, ամուսինն ուրախացավ. երեխա էր ուզում:

Բայց մոտ 4-5 ամսվա ընթացքում տղամարդը սկսեց թմրամիջոցներ օգտագործել։ Շաբաթներով ուշքի չէր գալիս։

-Ամուսինս բողոքում էր ասում էր՝ ինձ համար դժվար է, վախենում եմ, դու փոխվում ես, քեզ նման չես: Մեղադրում էր ինձ հղիանալու և իր երեխային այս դաժան աշխարհ բերելու մեջ: Ես շատ էի նյարդայնանում, մի անգ ամ փորձեցի վեր ցնել «հակադեպրեսանտնե-րը», բայց փոխարենը ուժեղ հարվածեց ինձ:- Պատմում է Լիզան

Մի խոսքով՝ երեխան վաղաժամ ծնվեց:Իհա՛րկե, մայրն ու երեխան փրկվել են,նրանք լավ վիճակում են դուրս գրվել ծննդատնից: Սա-կայն թմրանյութեր հայթհայթելու համար արված ծախսերը «կերան» բոլոր ֆինանսական պահուստները, այդ թվում նաև նրանց ծը-նողների: Ավելին, դուրս գրվելուց հետո երեխային անհրաժեշտ էին հատուկ կափնախարնուրդներ քանի որ լիզան չեր կարողանում կրծքով կերակրել երեխային, նաև վաղաժամ ծննդաբերությունից հետո նորաթուխ մայրիկը բուժման կարիք ուներ:

Իսկ հայրը գնաց: Այն աստիճան, որ ամբողջովին անմեղսագիտակ վիճակում նրան տեղափոխում են թմրամոլների բաժանմունք: Նա խրված էր պարտքերի մեջ: Երբ «նորածին» հայրիկը դուրս գրվեց հիվանդանոցից, չթողեց իր սիրելի զբաղմունքը: Եվ այդ ժամանակ Լիզան որոշում կայացրեց. երեխային վեր ցնել և հեռանալ ամուսնուց: Նա վախ ենում էր, ամուսինն անկանխատեսելի պահ վածքով օտար մարդ էր դարձել:Հավաքեց ճամպրուկները և գնաց ծնողների մոտ: Բայց այնտեղ էլ այն չէր:

Ծնողները նրան չընդունեցին:Եթե կինը լքում է ամո ւսնուն, ապա նա այլևս դուստր չէ իր ծնող ների համար: Եվ նրան վռնդեցին: Ի դեպ, սկեսո ւրն ու սկեսրայրը նույնպես վռնդեցին աղջկան նորածնի հետ: Նա այլևս նրա նց հարսն չէ, քանի որ նա լքել է իրենց որ-դուն՝ իր ամուսնուն՝ թողնելով ծանր կացության մեջ: Եվ, ընդհանրապես, բարոյական պատա սխանատվությունից զուրկ կին, որն ակնկալում էր ապրուստադրամ (ալիմենտ) ստանալ:

Մի խոսքով՝ բոլոր հարազատների համար նա մեղավոր էր, ո՛չ դուստր, ո՛չ հարս, ո՛չ կին: Ամուսինը նրան մեղադրում էր «մեղանչելու » մեջ, և նրա բոլոր խնդիրների արմատը կինն էր:Եվ նա ամուսնալուծության հայցով դատարան դիմեց և ուժերի ներածին չափով օգնություն խնդրեց:Նա ամուսնացել է ծնողների տնից, իր բնակարանը չունի:

Հղիացել է և մի կերպ է համալսարանն ավարտել: Աշխատանքային փորձ չունի,իսկ առողջական խնդիրներով փոքրիկ երեխան նվեր չէ: Հարազատները երես թեքեցին: Ավելին, դատարանը ընդհամենը 2500 ռուբլի ալիմենտ նշանակեց:Մի խոսքով՝ դեռ ապրում է իր ընկերուհու տանը, բայց իրեն սեփական բնակարան է պետք, բառիս ուղիղ իմաստով՝ «ընդհանրապես» փող չունի:

Ես ստուգեցի տեղեկությունները, խոսեցի նրա հետ հեռախոսով և անձամբ փոխանցեցի իմ օգնությունը: Իմ դիմաց կանգնած էր մի նիհարիկ, պարզ աղջիկ, որի խոշոր աչքերի տակ կապտուկներ կային: Նա շատ գոհ էր մթերքներով լի պայուսակի,իր և երեխայի հա-գուստի, դեղորայքի և համեստ դրամական օգնության համար: Եվ նաև նրա համար, որ իրեն ճանապարհեցի մեքենայով:

Ես գրում եմ այս պատմությունը գրեթե 2 տարի անց, և իսկապես հույս ունեմ, որ նա հաղթահարել է բոլոր դժվարությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика