Այգու միջով աշխատանքից տուն վերադառնալիս մի դատարկ մանկասայլակ տեսա, իսկ քիչ այն կողմ մի փոքրիկի․․․Կողքին ոչ մի մեծահասակ չկար

Այգու միջով աշխատանքից տուն վերադառնալիս մի դատարկ մանկասայլակ տեսա, իսկ քիչ այն կողմ մի փոքրիկի․․․Կող քին ոչ մի մեծահասակ չկար։Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում, որոշեցի այգու միջով անցնել՝ ճանապարհս կրճա տելու համար: Պատահաբար մանկասայլակ նկատեցի, սակայն տարօրինակն այն էր, որ մոտակայքում մեծահասակներ չկային: Մոտ եցա, և քիչ այն կողմ՝ ծառերի մոտ, 1.5-2 տարեկան փոքրիկ աղջնակի տեսա:

Երեխան ժպտաց և ձեռքերը մեկնած՝ դեպի ինձ վազեց: Բնականաբար, ես գրկեցի փոքրիկին, և որոշեցի գտնել ծնողներին:Սակայն անհաջող փորձերից հետո ոստիկանություն զանգեցի: Բարեբախտաբար, երեխաներիս համար թխվածքաբլիթ և հյութ էի գնել, մի քիչ կերակրեցի փոքրիկին, ակնհայտ էր, որ խեղճը քաղցած է:Վերջա պես եկավ ոստիկանը: Նա ինչ-որ թղթեր լրացրեց, հարցեր տը-վեց, իսկ հետո ասաց, որ ասեմ իմ հասցեն և հեռախոսահամարը, և, եթե հնարավոր է, երե խային 2-3 ժամով տանեմ իմ տուն, մինչ պարզ կդառնա նրա ճակատագիրը:

Եկա տուն, ամուսինս և աղջիկներս զարմացան՝ գրկումս անծանոթ փոքրիկի տեսնելով: Ամբողջ երե կո երեխան մնաց մեր տանը, խաղաց իմ դուստրերի հետ: Ի վերջո, զանգեցին ոստ իկանությունից: Պարզ վեց, երեխան մոր հետ այգո ւմ է եղել: Մայ րը հղի էր, հանկարծ ուշագնաց է եղել, իսկ երեխան, հավանաբար, մանկա սայլակով է խաղացել և հեռու է գնացել:

Անցորդները, ովքեր օգ նել են կնոջը, չեն իմացել, որ նրա հետ երեխա կա:Ուղիղ 15 րոպե անց եկավ երե խայի հայրը: Նա վախից և հուզմունքից դողում էր, հանգստացավ միայն այն ժամանակ, երբ գրկեց դստերը: Մենք նրան սուրճ հյո ւրասիրեցինք, և թույլ չտը-վեցինք գնալ, մինչ նա լիովին ուշքի եկավ: Նա մեզ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց, իսկ մի քանի ժամ անց զան գեց և ասաց, որ կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика