Տալս եկավ մեր տուն և ասաց, որ ընդամենը մի քանի օրով է եկել․․․Արդեն 3-րդ ամիսն է չեմ կարողանում նրանից ազատվել

Տալս եկավ մեր տուն և ասաց, որ ընդամենը մի քանի օրով է եկել․․․Արդեն 3-րդ ամիսն է չեմ կարողանում նրանից ազատվել

Ամուսինս գյուղից է, իսկ ես մայրաքաղաքից: Հարսանիքից հետո, նա տեղափոխվեց և այստեղ աշխատանք գտավ: Սկզբում ապրում էինք ծնողներիս հետ, ապա գնեցինք բնակարան և տեղափոխ վեցինք:Ամուսինս ունի քույր` 25 տարեկան, ամո ւսնացած չէ: Ապրում էր ծնողների հետ և ամեն կերպ փնտրում է հարուստ փեսացուի,բայց այդպես էլ չի գտնում: Մի քանի ամիս առաջ նա զանգահարում է ամուսնուս և ասում,որմի երկու օրով գալիս է մեզ մոտ,նրան առաջարկել են աշխատանք Մոսկվայում,պետք է անցնի հարցազրույց և կմնա մեր տանը, մինչև լուծվի այս հարցը:

Ասում էր, եթե ընդունվեմ` կտեղափոխվեմ ուրիշ բնակարան, եթե ոչ, ապա հետ կվերադառնամ գյուղ:Մեր տանը նա եղել էր մի քանի անգամ, բայց այդ ժամանակ տոներ էին` մեկ կամ երկու օր մնա լուց հետո հեռանում էր ծնող ների հետ։ Ես չեմ սիրում զգալ կողմնա-կի մարդկանց ներկայությունը մեր տանը, բայց ինչ անել, եթե հարազատներն ունեն մեր օգնության կարիքը։Նա եկավ մի մեծ պայու-սակ իրերով, գնաց հարցազրույցին` պարզվեց, որ մեկ շաբաթից նոր կանցնի աշխատանքի։

Ասում էր, որ կվերցնի բնակարան իր աշխատավարձին համապատասխան` 1 սենյ ականոց։ Իսկ հիմա էլ այս կարանտինային վիճա-կը` ամեն ինչ փակեցին, իր աշխատավայրից էլ զանգա հարեցին և ասացին որ սպ ասի` մինչև կարանտինի ավարտը։Նա լացում էր, հիստերյաներ էր սարքում, ասում էր, եթե այստեղ այս վիճակն է` մարզերում ինչ կլինի։ Խղճում էի նրան , բայց ինչ անել, նա արդեն երեխա չէր։ Ամուսինս էլ էր նեղվում, ասում էր համացանցով մի հարմար աշխատանք գտնենք, թող տնից աշխատի, մինչև այս իրա-վիճակը կանցնի.

֊Մենք կօգնենք նրան, բայց ստացվում է՝ նա կշարունակի ապրել մեզ հե՞տ։ Ես հարցնում էի ամուսնուս:

֊Դե, թող մի որոշ ժամանակ ապրի, մինչև իրավիճակը կբարելավվի, մի բարկացիր, մի քիչ համբերիր, — պատաս խանում էր նա ինձ: Ահա և համբերում եմ արդեն երկրորդ ամիսը, տալս աշխատում է, նո ւյնիսկ մի քանի ան գամ գնումնէր է կատարել տան համար։ Բայց միևնույն է ինձ համար ծանր է կողմնակի մարդու ներկայությունը։

Տունն անյքան էլ մեծ չէ, ամուսնուս քույրն հյուրասենյակում է քնում, այնտեղ չենք էլ կարողանում հանգստանալ` անգամ հեռուստա-ցույց չենք միացնում, եթե նա քնած է։ Միևնույն ժամանակ, նա շատ ծույլ կին է, մինչև չասես` ոչինչ չի անի, պատրաստում է նողկա-լի, և ես այլևս չեմ թողնում, որ նա մոտենա գազօջախին: Ես շատ նյարդային եմ դարձել:

Ամուսնուս հետ վիճեցի, սկսեց քրոջը պաշտպանել:Արդեն չեմ կարողանում, չգիտեմ, թե ինչպես նրան հետ ուղարկեմ, ինքը չի հաս-կանում, որ մեզ խանգարում է, որ ուրիշի տան հյուրընկալությունը չպետք է այդքան չարաշահվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика