Ամուսինս ամեն օր ինձ նվաստացնում է․ Ամենասարսափելին այն է, որ դա անում է երեխաներիս աչքի առաջ․․․Չգիտեմ ինչ անեմ

Ամուսինս ամեն օր ինձ նվաստացնում է․ Ամենասարսափելին այն է, որ դա անում է երեխաներիս աչքի առաջ․․․Չգիտեմ ինչ անեմ

Ես 36 տարեկան եմ: Արդեն 10 տարի է ամուսնացած եմ :Մենք հիմնականում ապրում ենք իմ աշխատած գումարով, իսկ ամուսնուս աշխատածը ծախսվում է տան կառուցման վրա, քամի որ տուն չունենք և ներկա պահին ապրո ւմ ենք մի փոք րիկ տնակում՝ որը մե-րը չի: Մենք ունենք 3 աղջիկ երեխա, փոքր աղջիկս երկու տարեկան է:

Կյանքն անցնում էր ակնթարթորեն, չես հասցնում նկատել անգամ։ Հաճախ ինձ երջա նիկ կին եմ զգում, բայց երբ ամո ւսինս ձեռք է բարձրացնում վրաս և հարվածում ինձ սառնա սրտորեն, ամեն ինչ դառնում է անիմաստ: Նա շատ լավ հայր է իր երեխ աների հա-մար, և ինքը՝ նույնպես առանձ հայր է մեծացել:

Նրա հարվածներից իմ մարմնի վրա առաջացած կապտուկներն արդեն երկար ժամա նակ է չեն անցնում:Նա ինձ այսօր հար վածեց մեր փոքր աղջկա պատճառով։ Նա գիտի, որ ես երեխային սառը ուտելիքներ չեմ տալիս՝ բայց նա տվեց, և երբ ես վերցրեցի, որ տա-քացնեմ այն երեխան սկսեց բարձր լացել, և նա ուժեղ հարվածեց իմ ականջին, իսկ ես գլուխս հարվածեցի սեղանին:

Ես շատ լուրջ վնասվածքներ ստացա, դա աններելի է: Ինչպես կա րող եմ ապրել նման մարդու հետ:Երե խաներս շատ են սիրում նը-րան: Բայց ես երջանիկ չեմ նրա հետ:Փոքր աղջիկս նրա պատճառով լացկան է դարձել: Մի օր նա աշխատանքից տուն վերադաձավ և երեխայի հետ խաղում էր բազմոցին, նրան կանչեցին, իսկ նա թողեց երեխային բազմոցին մենակ, երեխան ցած ընկավ, այդ դեպ-քի պատճառով մենք մեկ ամիս գտնվում էինք հիվանդանոցում։

Երեխան լուրջ վնասվել էր, երկար ժամանակ չէր կարողանում նորմալ շարժվել: Գիտեմ, որ հանուն երեխաների պետք է շարունակեմ նրա հետ ապրել: Բայց ես շատ վիրավորված եմ, և ուզում եմ արժանի հարված տալ:Ես հասկանումեմ նաև, որ նա մեծացել է առանց հայրական սիրո: Եվ ես չեմ ուզում, որ իմ երեխաները հայրական սիրո պակաս զգան:Ի՞նչ անեմ, ումի՞ց խորհուրդ հարցնեմ։

Ծնողներիս էլ անհանգստացնել չեմ ցանկանում։ Նրանք մեծ են չեն դիմանա այս վշտին։

Օգնեք խնդրում եմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика