Ոտքը պիտի կոտրվեր, որ մեր տուն հարս չգար,-բամբասում էր սկեսուրս հարևանուհու հետ․․․

Ես որոշեցի կիսվել իմ պատմությամբ, չեմ ներկայանում, ավելոչդ մեկնաբանություններից զերծ մնալու համար: Պարզապես ուզում եմ կիսվել:Ես ամուսնացած էի շուրջ 4 տարի: Առաջին ամիսների ընթացքում չէի մտածում հղիության մասին, բայց հետո այդ հարցը սկսեց ինձ անհանգստացնել, ես չէի հղիանում:

Ամուսնուս մայրը ի զարմանս ինձ երբեք խոսք չէր բացում, ես էլ մտա ծում էի, որ հասկ ացող կին է, չի ուզում ավ ելորդ անգամ ինձ հիշեցնել դրա մասին, ինձ մեղավոր էի զգում:Ես գն ացի, ստուգվեցի, ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր: Երբ խնդր եցի ամուսնուս գնալ ստուգվել, նա սկսեց ինձ հետ վիճել, մայր ու որդի այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ես այլևս այդ մասին չխոսեցի:

Երկու տարի անց, շատ պատահական գտա ամուսնուս բժշկական եզրակացությունը: Թվեր էին գրված, ինչ որ տերմիններ էին: Չգի-տեմ ինչու իմ մեջ կասկած առաջացավ, մինչ այդ երբեք ամուսինս չէր խոսել որևէ հիվանդության մասին:Ես այդ թղթերը տարա ու ցույց տվեցի բժշկին: Նրա պատասխանից ես ապշած մնացի, փաստորեն ամուսինս չէր կարող երեխա ունենալ և ինքը շատ լավ գի-տեր այդ մասին, ու ոչինչ չէր ասում, երբ ես հետազոտվում էի ու տանջվում, փորձելով հասկանալ մեր երեխա չունենալու պատճառը:

Ես որոշեցի ոչինչ չասել:Բայց տեղս չէի գտնում այդպես խաբված լինելու պատճառով:Անցան օրեր, ես շատ տխուր էի:Մի օր պատա-հաբար լսեցի սկեսուրիս զրույցը հարևանուհու հետ:Վերջինս նրան հարցրեց, թե ինչու որդին երեխա չի ունենում,սկեսուրս պատաս-խանեց.«Հարսս չբեր է, աստված մեզ անիծել է, բայց հո տանից դուրս չենք գցելու, ոտքը կոտրվեր մեր տուն հարս չգար»:

Ես մոտեցա նրանց ու միջամտեցի նրանց զրույցին.

-Այդ ո՞վ է չբեր, ինչպես կարող է երեխա ունենալ ամուլ տղամարդու կինը, և դու դեռ հարսիդ անունն ես պախարակում, քաջ իմա-նալով պատճառը:

Ու բժշկական թղթերը դրեցի նրա առաջ ու ասացի.

-Հիմա էլ պատմիր, թե ոնց եք ինձանից թաքցրել ճշմարտո ւթյունը, ոտքս կոտրվեր ու ձեր տուն հարս չգայի:

Հավաքեցի իրերս ու հեռ ացա, այլևս չէի կարող ապրել այդ տանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика