Մինչ ես աշխատանքի էի, ամուսինս ուրիշ կնոջ էր թեյ հյուրասիրում ու այն էլ իմ բաժակով․․․

Մինչ ես աշխատանքի էի, ամուսինս ուրիշ կնոջ էր թեյ հյուրասիրում ու այն էլ իմ բաժակով․․․

Երեկոյան աշխատանքից տուն եմ վերադառնում՝ հոգնած, տանջված, բարկացած, քանի որ մեզ մոտ հար կային ստո ւգումներ էին: Այդ օրը ամուսնուս հանգստյան օրն էր: Նա գոհունակությամբ ու երգելով խոհանոցում ինչ-որ համեղ բան էր պատրաստում:Շուտով 11 տարեկան աղջիկս էլ պետք է պարի պարապմունքից վերա դառնար և պետք է ճաշեինք: Ես փոխեցի հագո ւստս, մի քանի րոպե նստեցի, հանգստացա: Գնացի խոհանոց, որպեսզի օգնեմ ամուսնուս սեղան գցեմ:

Նա իրենից շատ գոհ էր: Ես դասավորեցի ափսեները, պատառաքաղներն ու դանակները և թեյի բաժակները: Եվ, նկատեցի՝ իմ սի-րած բաժակի վրա – շրթներկի հետք… ոչ իմ շրթներկի…Ես այդ գույնի շրթներ կից եր բեք չեմ օգտվել: Ահա , թե ինչու էր ամուսինս այդքան գոհ ինքն իրենից: Մինչև, որ ես աշխատանքի եմ, իսկ աղջիկս՝ դպրոցում – նա այստեղ ուրիշ կնոջ թեյ է հյուրասիրում և այն էլ՝ իմ բաժակով: Եվ երևի, թե ուրախացրել է նրան ոչ միայն թեյով:

Կարճ ասած, իմ բարկությունը տեղիք տվեց և ես վիճեցի: Իսկ ամո ւսինս զարմ ացած նայում էր ինձ և ոչինչ չէր կարո ղանում ասել: Իհարկե, ի՞նչ պետք է ասեր – ապացույցն առկա էր: Վեճի ամենաթեժ պահին գալիս է աղջիկս: Հասկանում է վեճի պատճառը և ա-սում.

-Մայրիկ, Դու միայն չբարկանաս ինձ վրա, այդ ես եմ քո բաժա կով խմել: Այն գու մարը, որ ինձ տվել էիք, որ բուլկի գնեմ, ես շրթներկ եմ գնել: Ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ են զգում կանայք: Շուրթերս ներկեցի և ինչպես դու՝ թեյ խմեցի:Նա գնաց իր սենյակ և բերեց այդ շրթներկը: Ամուսինս սկսեց հիստերիկ ձևով ծիծաղել, իսկ ես սկսեցի լացել ուրախությունից, որ աղջիկս այդքան մեծացել է և , որ ամուսինս ինձ չի դավաճանում: Ստուգումներն էլ նույնպես ավարտվում էին …

Ինչքա՞ն երջանիկ եմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика