Հունիսի 27-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել․․․

Հունիսի 27-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք: Այսօր ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, հաճախ անհրաժեշտ արդյունքին հասնել կստացվի միայն մի քանի անհաջող փորձից հետո: Բայց դուք համառ կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել սկսածն ավարտին հասցնելու համար: Շատ Խո-յերի կօգնեն հին ընկերները: Ընդհանուր նպատակներն ու համատեղ աշխատանքը կամրապնդեն հարաբերությունները, թույլ կտան մոռանալ վեճերի ու տարաձայնությունների մասին:Հավանական են դրամական մուտքեր,այդ թվում՝անսպասելի աղբյուրներից: Կա-րող եք չծրագրված գնումներ անել: Բայց չարժե ծախսել ստացված ողջ գումարը, քանի որ ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես է լավ այն տնօրինել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խուսափեք գերհոգնածությունից: Եթե կարելի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը, գործերը հետաձգել, ազատ ժամանակ թողնել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Նույնիսկ ոչ մեծ դադարը կօգնի ձեզ առույգանալ, լրացնել էներգիայի պաշարները և գործնա-կան տրամադրվել:Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: Որոշ Ցուլեր աջակցություն կստանան, որի հույսը չունեին և կկարողանան հաջողությամբ ավարտել բարդ նախագծի վրա տարվող աշխատանքը, հասնել վաղուց դրված նպատակին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր և՛ գործել, և՛ որոշումներ ընդունել պետք է ինքնուրույն: Շրջապատողների խորհուրդները կխանգարեն գլուխ հանել իրավիճա-կից կամ պարզապես կշեղեն ձեզ, նույնիսկ եթե ի սրտե տրվեն: Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի կորուստներ, փոքրիկ սխալներ: Ավելի ուշ դուք ամեն ինչ ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հրաշալի շրջան կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Կարևոր չէ, թե ինչպես են վերջին շրջանում դասավորվել ձեր հարաբերությունները. հիմա տարաձայնությունների ու վիրավորանքների առիթներ չեն լինի, փոխարենը դրական հույզեր շատ կլինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անօգուտ կանցնի: Այդ հատվածում դժվարությամբ կհավաքեք մտքերը, հաճախ ստիպված եք լինելու շեղ-վել իսկապես կարևոր գործերից լրիվ դատարկ բաների համար: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահար-ներ: Բայց դրանք ձեզ երկար ժամանակով չեն հուսահատեցնի: Ձեր համառության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող ու հետաքրքիր կդասավորվի: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Չեն բա-ցառվում ռոմանտիկ անակնկալները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նոր համախոհներ կկարողանաք գտնել, որոնք կկիսեն ձեր նպատակներն ու հետաքրքրություննե-րը: Ընդհանուր գործերից կարող է և՛ ընկերական հարաբերություններ, և՛ սիրային պատմություն սկսվել:Առօրյա գործերը ձանձրալի կթվան, դուք կուզենաք լրիվ այլ բանի անցնել: Նման հնարավորություն կընձեռվի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Շատ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում ու կիրա-ռում կգտնեն դրանց:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև, բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասնեք վաղուց դրված նպատակներին կամ կլուծեք երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմնե-րին հանգիստ չտվող հարցերը:Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կույսերի նվերներ ու հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում հանդիպումները, որոնց համար ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է ճիշտ գործել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող, բարենպաստ ու հետաքրքիր օր է: Հատկապես արդյունավետ կանցնի նրա առաջին կեսը, դուք հրաշալի գլուխ կհանեք ըս-տանձնած ամեն ինչից: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հնարավորություն կտան մեծ հաջողության հասնել: Ճա-նապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Բայց դուք դրանք կառուցողական կվարեք, և դրա շնորհիվ բոլորին գոհացնող որոշումներ կգտնվեն: Մարդը, որին վաղուց եք ճանաչում և որը շատ թանկ է ձեզ համար, հրաշալի խորհուրդ կտա: Լսեք նրան, քանի որ ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական բարդ ու հոգնեցնող կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն: Ծրագրերը հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա փո-խել, ինչը երբեմն կնյարդայնացնի: Բայց հույզերը ձեզ չեն խանգարի ճիշտ որոշումներ ընդունել և նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:Շրջապատողների հետ դուք համբերատար ու բարեհամբույր կլինեք: Հենց դա էլ ձեզ թույլ կտա խուսափել կոն-ֆլիկտներից և շփման ժամանակ լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օրվա երկրորդ կեսը բարե-նպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե ուշադրու-թյուն դարձնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին գումարի հետ զգույշ եղեք: Դուք հակված կլինեք թեթևամտության և նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա: Չարժե շտապել գնումների հարցում,հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին լինի, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չը-տվող հարցերը:Հավանական են հաջող ուղևորություններ: Երբեմն ստիպված եք լինելու շտապելով ճամփա ընկնել, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք ձեզ համար լավ լուրեր կու-նենան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից:Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ինչ-պես նաև ձգձգումներ գործերում, որոնք կստիպեն կասկածել, որ ժամանակին ստանալու եք անհրաժեշտ արդյունքը: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքը արագ դեպի լավը կփոխվի, իսկ աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառ-նա:Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Նոր ծանոթներին դուր գալու համար առանձնապես ջանքեր գոր-ծադրելու կարիք չի լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք դատարկ բաների պատ ճառով չհուզվել: Այն, թե ինչպես կդասա վորվի օրը, շատ բանում կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու չտրվել հույզերին: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, ինչը չի կարելի ասել ոտքի վրա ընդունված որոշո ւմներից:Օրվա երկր որդ կեսը շատ ավելի հաջող կլինի շփումների տեսանկյո ւնից, հնարավորո ւթյուն կտա լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Դուք լավ կհասկանաք ուրիշներին՝ և՛ մտերիմներին, և՛ նրանց, ում համարյա չեք ճանաչում: Շատ Ջրհոսների ինտուիցիան կօգնի կռահել ուրիշների ցանկությունների ու երազանքների մասին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ անհանգիստ կլինի:Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել,և երբեմն այնքան կվախե-նաք սխալվելուց, որ պարզապես չեք կարողանա արդյունավետ գործել: Երբեմն օգնության կարիք կունենաք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին, որոնք չեն մերժի ու հուսախաբ չեն անի:Օրվա երկրորդ կեսը հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Այդ հատ-վածն ավելի հարմար կլինի հանգստի և հաճելի շփումների, քան լուրջ գործերի համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. հաջող կլի-նեն նույնիսկ այն գնումները, որոնք նախապես չէիք ծրագրել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика