Նշանածիս զգացմունքները ստուգելու համար, որոշեցի նրան ասել, որ բիզնեսս կործանվել է, իսկ մեքենաս վաճառել եմ, գումար չունեմ․․․Անկեղծ ասած, նրանից նման արձագանք չէի սպասում։Աննայի հետ ենք արդեն 2 տարի, որոնցից 6 ամիսը նշանված ենք։ Բնակա-նաբար, մոտ ապագայում պատրաստվում էինք ամուսնանալ։ Մինչ նրան առաջարկություն անելը ես չէի էլ կասկածում, որ Աննան կարող է մերժել ինձ։
Բանն այն է, որ բոլոր ընկերներս ասում են, որ ես անթերի տարբերակ եմ ցան կացած աղջկա համար․ չնայած իմ երիտա սարդ տա-րիքին, ունեմ իմ սեփական բիզնեսը, որը ես ինքնուրույն զրոյից եմ սկսել, ունեմ բնակարան, և ինչպես ինձ բազմիցս են ասել, հմայիչ եմ և գեղեցիկ։Մի օր ընկերներս ակնարկեցին, որ Աննան ինձ է ընտրել՝ միայն հանուն գումարի։ Անկեղծ ասած, ինձ համար ցավալի էր նման բան լսելը, որովհետև անկեղծ սիրում եմ նրան, և ինչպես ինձ էր թվում, զգացմունքը փոխադարձ է։
Բայց ընկերներիս խոսքերը դուրս չէին գալիս մտքիցս, և ի վերջո որոշեցի ստուգել նշանածիս։ Գլխավոր նպատակս էր հասկանալը՝ Աննային ինչ է պետք․ իմ գումարը թե ես։Հարսանիքից 2 ամիս առաջ ասացի, որ բիզնեսիս հետ կապված լուրջ խնդիրներ կան, իսկ դրանից 2 շաբաթ անց էլ հայտնեցի,որ այժմ ես աղքատ եմ,էլ չունեմ գործ ու տուն,մնացել են միայն պարտքերս։Եվ ի՞նչ եք կարծում․․․
Աննան ասաց, որ առանց հարսանիք անելու գնանք զագս,իսկ հետո էլ տուն վարձենք և միասին փորձենք ամեն ինչ նորից սկսել, իսկ պարտքերն էլ աստիճանաբար կփակենք։ Ես այնքան երջանիկ էի, որ չդիմացա և պատմեցի ճշմա տությունը։Ես գրկեցի Աննային և համբուրեցի, բայց իմանալով, որ դա ստուգում էր՝ նշանածս ոչ թե ուրախացավ, այլ սկսեց ար տասվել։ Նրան նեղացրեցին իմ կաս-կածները, և նա ուղղակի հեռացավ։ Ահա այսպես ստուգեցի․․․ Արդեն 1 շաբաթ է , փորձում եմ հետը հաշտվել, բայց նա չի էլ ուզում անգամ պատասխանել զանգերիս։