Եղբայրս խնդրեց, որ ամուսինս դառնա իր երեխայի քավորը․ Մենք առանց մտածելու համաձայնեցինք․ Այժմ շատ ենք զղջում, բայց․․․

Եղբայրս խնդրեց, որ ամուսինս դառնա իր երեխայի քավորը․Մենք առանց մտածելու համաձայնեցինք․ Այժմ շատ ենք զղջում, բայց․․․

Ես ունեմ ավագ եղբայր։ Միշտ շատ մտերիմ ենք եղել, միմյանց պաշտել։ Հետո մեծացանք, եղբայրս տեղափոխվեց ՌԴ, այնտեղ բնա-կություն հաստատեց։ Մի օր էլ հայտնեց,որ մի աղջկա հետ է ապրում ու իրենք երեխա են ունենալու։Միայն փոքրիկի ծնունդից հետո նրանք եկան Հայաստան։Մեր հարսին շատ ջերմ ընդունեցինք, կարծես հարյուր տարի ճանաչում էինք։ Դե զարմիկիս մասին էլ խոսք չկա, բնականաբար անհամբեր սպասում էինք, թե երբ ենք նրան տեսնելու ու գրկելու։

Երբ եղբայրս հայտնեց, որ ուզում են կնքել երեխային, մենք շատ ուրախացանք, քանի որ մեր ընտանիքում դա իսկապես կարևոր է։ Արդյունքում ես ու ամուսինս դարձանք քավոր և քավորակին։ Երկուսս էլ մեծ պատասխանատվությամբ մոտեցանք մեր նոր կարգա-վիճակին։Բոլոր տոներին ծանրոց էի ուղարկում սանիկիս համար․ խաղալիքներ, քաղցրավենիք, գեղեցիկ հագուստ։

Ու ամեն անգամ զանգում էր եղբորս կինը, շնորհակալություն հայտնում, նաև ակնարկում, թե ինչու եմ այդքան վազվզել խանութնե-րում, փոխարենը կարող էի գումարն ուղարկել, ինքը կգներ ամեն ինչ։ Հետո նա սկսեց ուղիղ դժգոհել․ թե ինչու ես այդքան խաղալիք ուղարկել, ավելի լավ էր վերարկու ուղարկեի։ Ես էլ բացատրում էի, որ քավ որակին եմ, ուզում եմ նվեր ներով ուրախացնել սանիկիս, առավել ևս, որ հեռու ենք, ու դա հաճախ անելու հնարավորություն չունեմ։

Իսկ իրենք ծնողներ են, թող գնեն այն, ինչի կարիք որ ունի երեխան։ Մեծ հաշվով, ես կարող էի ընդհանր ապես չմասնակցել իրենց կյանքին ու առհասարակ ոչինչ չանել։Մի օր էլ նա խոսքի մեջ ասաց, որ երե խայի համար հեծ անիվ են ուզում գնել, բայց չեն կարո-ղանում գումար հավաքել։ Ես էլ առաջարկեցի մի անգամ ծանրոցի փոխարեն գումար ուղարկել, որ ավելացնեն եղածի վրա ու գնեն հեծանիվը։ Արդեն անցել է 3 ամիս, բայց երեխան դեռ չունի հեծանիվ։

Ու համբերո ւթյանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ սանիկիս մայրն ասաց, որ այսո ւհետ միշտ գումար ուղարկեմ, թե չէ նվերնե-րիս պատճառով իրենց տանը տեղ ու դադար չկա։ Եղ բայրս լռում է, երևի չի ուզում նեղաց նել ոչ ինձ, ոչ կնոջը։ Իսկ ես ինձ այնքան վիրավորված եմ զգում․․․ Փոքրիկին անկեղծ սիրում եմ, բայց ահա ծնողների պատճառով էլ ոչ մի բան չեմ ուզում անել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика