Երբեք մտքովս չէր անցնի, որ նման վիճակում կհայտնվեմ․․․Երբ դարձա 20 տարեկան հարազատ մայրս հրաժարվեց ինձանից։ Եր-բեք չէի մտածի, որ կյանքումս այնպիսի շրջան կլինի, երբ պիտի պայքարեմ՝ մորս կողմից ուշադրության արժանանալու համար: Ես ընդամենը 20 տարեկան եմ, բայց նրան պետք չեմ: Նա իր ամբողջ ժամանակն ու ուշադրությունը տրամադրում է իմ 12 տարեկան քրոջը:
Եվ եթե նախկինում դա այնքան էլ չէր զգացվում, երբ դարձա 18 տար եկան, համոզ վեցի, որ էլ պետք չեմ մորս: Նա այնքան սառը և անտարբեր է իմ հանդեպ:Անկեղծ ասած, չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Կարծո ւմ եմ, դրա համար պատճառ չկա: Մեր ընտա-նիքը միշտ համերաշխ է եղել: Երբ մի քանի տարի առաջ մահա ցավ հայրս, մենք կարողացանք դիմա նալ վշտին միայն միմյանց ա-ջակցելու և օգնելու շնորհիվ:
Իսկ հիմա ի՞նչ…Հարազատ մայրս հրաժարվում է ինձանից:
Մորս վարքն անհասկանալի է նույնիսկ տատիկիս համար: Նա էլ փորձել է խոսել հետը, հասկանալ, բացատրել, բայց ոչինչ չի ստաց-վել: Այժմ տատիկիս հետ եմ ապրում, իսկ մայրս ու քույրս մնացել են մեր տանը:Չեմ կարող խոսել որևէ մեկի հետ: Ընկերուհիներիս և հասակակիցներիս հետ նման բան չի եղել, նրանք բոլորն էլ ապրում են նորմալ ընտան իքներում:Միայն տատիկիս հետ կարող եմ եր-բեմն կիսվել, բայց նրա համ ար այս ամենը շատ ցա վալի է, այնպես որ փորձում եմ ավելորդ անգամ չտխ րեցնել նրան:
Տատիկս ասում է, որ ուղղակի չի ճանաչում հարազատ դստերը…Մայրս կրտսեր քրոջս ասել է, որ գնացել եմ սովորելու, դրա համար էլ իրենց հետ չեմ ապրում:Բնականաբար, ես նրան չպատմեցի, որ սա եղել է մորս կամքը, չեմ ուզում ազդել երեխայի հոգեկանի վրա՝ իմ ու մորս վեճերով, առանց այն էլ խեղճը վաղ տարիքից առանց հայրիկի է մնացել: Դա իմ կողմից մեծ սխալ կլինի:
Մի խոսքով, չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց մի բանում վստահ եմ. մեր նախկին համերաշխ և սիրով լի ընտանիքը կմնա միայն իմ երազ-ներում…