19 տարեկան հասակում իմացա որ հղի եմ․ Համարձակություն ունեցա դրա մասին պատմել մորս․․․Չէի պատկերացնում, որ նման ձևով կարձագանքի19 տարեկան էի, երբ իմացա հղիությանս մասին: Հարա զատներս աս ացին, որ պետք է ազատվել երեխայից: Մենք ապրում էինք 2 սենյականոց բնակարանում 5 հոգով՝ ես, քույրս, մորաքույրս, մայրս և տատիկս: Ոչ ոք չէր ուզում, որ մի հոգի էլ ավելանա:
Մայրս ինձ ու քրոջս միայնակ է մեծացրել, և չէր ցանկանում, որ ես նույնպես անցնեմ նույն դժվարությունների միջով:Երեխայիս հոր պահվածքն ինձ համար ամենամեծ հարվածը դար ձավ. չնայած այն բանին, որ մենք միմ յանց շատ էինք սիրում, նա ասաց, որ երե-խան իրեն պետք չէ…
Ամբողջ գիշեր արտասվեցի, իսկ առավոտյան բոլորին հայտնեցի, որ միևնո ւյնն է, ունենալու եմ երե խային: Այդ ժամանակ էլ մայրս ինձ տանից դուրս հանեց, ասաց, որ երբեք իրենցից օգնություն չխնդրեմ: Այժմ ես փողոցում հայտնված հղի էի: Բնական է, սկզբում շատ դժվար էր, բայց հանուն երեխայիս չէի հանձնվում:
Համալս արանում տարկե տում վերցրեցի, հետո աշխա տանք գտա: Այդ պահից անցել է 9 տարի: Այժմ ունեմ 1 սենյականոց բնակա-րան, մեծացնում եմ դստերս:Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր…Ես ու մայրս ապրում ենք հարևանությամբ, սակայն աղջիկս չգիտի, որ այդ կինը, ում գրեթե ամեն օր տեսնում ենք բակում, իր տատիկն է, հարազատ տատիկը:
Երեխայիս ծնվելու ժամանակ, երբ կյանքիս ամենաբարդ շրջանն էր, միայն ընկերուհիս էր կողքիս, հենց նա ինձ ծննդատնից դիմա-վորեց, օգնեց, միայն նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ, իսկ մորս ու մյուս հարազատներին երբեք չեմ ների: