Մինչև այդ խոսակցությունը լսելը սկեսուրիս հարազատ մոր պես էի հարգում, բայց․․․Պարզվեց երկերեսանի կին է

Մինչև այդ խոսակցությունը լսելը սկեսուրիս հարազատ մոր պես էի հարգում, բայց․․․Պարզվեց երկերեսանի կին է

Սկեսո ւրիս հետ միշտ շատ լավ հարաբերո ւթյուններ եմ ունեցել, նույնիսկ ընկերո ւհիներս էին նախանձում ինձ, քանի որ նրանք բո-լորը դժգոհ էին իրենց սկեսուրներից։ Մեկի ամուսնու մայրը խառնվում էր իրենց կյանքին, մյուսինը առավոտից երեկո քննադատում էր հարսին․․․օրինակները շատ են, և այդ ամենը տեսնելով՝ ավելի ու ավելի շատ էի սիրում և գնահատում սկեսուրիս։ Մինչ մի տհաճ խոսակցություն լսելը․․․

Ապրում ենք առանձին, ունենք երկու երեխա։ Ամեն շաբաթ՝ կիրակի օրը, մենք սկեսուրիս տուն ենք գնում։ Այդպես էլ եղավ անցյալ շաբաթ։ Եկանք, նստե ցինք, զրո ւցեցինք։ Երբ տուն գնալիս նստեցինք մեքե նան, հայտնա բերեցի, որ մոռացել եմ սկեսուրիս պատ-րաստած կարկանդակներով տոպրակը։

Նա հատուկ մեզ համար ամեն կիրակի կարկանդակ է թխում, որ թոռները խանութից գնածը չուտեն։ Ամուսինս չէր ուզում վերադառ-նալ դրա համար, բայց ես պնդեցի, որ սպա սեն, թե չէ սկեսո ւրս կարող է նեղանալ՝ կարծելով, որ մտադրված չեմ վերցրել։Ամո ւսինս երեխաների հետ մնացին մեքենայի մեջ, ես էլ արագ վազեցի։ Սկեսուրս չորրորդ հարկում է ապրում, վերելակ չկա։Արդեն հասա երկ-րորդ հարկ, լսեցի սկեսուրիս և հարևանուհու ձայնը։ Հան կարծ հաս կացա, որ իմ մաս ին են խոսում։ Կամաց բարձր ացա մինչև եր-րորդ հարկ․

—Արմենիս բախտը չի բերել կնոջ հար ցում։ Ստիպված դիմա նում եմ հանուն որդուս, դե արդեն երկու երեխա ունեն, ինչ արած։

Ես այլևս չէի ուզում լսեի, իջա մի հարկ և արդեն այն պես բարձրացա, որ նա ինձ տեսնի։

—Ին՞չ է եղել, աղջիկս,-ասաց սկեսուրս։

—Տոպրակն եմ մոռացել,-պատաս խանեցի։

—Սպասիր, հիմա կբերեմ,-ասաց նա և հարևանուհուն հայացք գցեց՝ կարծես հասկացնելով, տես, ուտելիքի համար չի ծուլացել վերադառնալ։

Ինձ համար այն քան տհաճ էր, հարյո ւր անգամ զղջացի, որ եկա և վերցրեցի տոպ րակը։Սկզբում ոչինչ չէի ուզո ւմ ասել ամուսնուս, բայց մեքենայի մեջ չդիմացա և սկսեցի արտասվել։ Ամուսինս ասաց, որ պետք է ձևացնել, իբր ոչինչ չի եղել։ Բայց ինչպե՞ս մոռանամ այն, ինչ ասել են իմ հասցեին։ Հիմա ես եմ նախանձում այն ընկերուհուս, ում սկեսուրն ամեն ինչ ասում է դեմքին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика