Երեկ տրանսպորտում մի տհաճ տեսարանի ականատես եղա․․․Եթե վիրահատված ես, տաքսիով գնայիր տուն

Երեկ երեկոյան տուն էի վերադառնում ավտոբուսով: Վարորդը, հավանաբար, այնքան էլ չէր մտածում ուղևորների անվտանգության մասին, վարում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար: Ավտոբո ւսի մեջ շարժվելու տեղ չկար, երբ հեր թական կանգառում մի տատիկ բարձրացավ:

Դռան մոտ բոլոր նստարանները զբաղեցրել էին ուրիշ տատիկներ: Սրահի մեջտեղի հատվածում մի երիտասարդ վեր կացավ և տա-տիկին կանչեց, որ նստի: Մինչ տատիկը խցկ վելով գնում էր դեպի ազա տված տեղը, երիտասարդի կողքին կանգնած մոտ 50 ամյա կին արագ նստեց այդտեղ:Ի պատասխան տատիկի բարկացած հայացքին՝ կինը պատասխանեց.

—Ես վիրահատությունից հետո եմ գնում տուն: Իսկ դուք, տատիկ ջան, կարող եք կանգնած էլ մնալ:

Տատիկը սկսեց բարձր գոռալ.

—Դե եթե վիրահատված ես, տաքսիով գնա: Եվ քո գործը չէ, ես ինչպես պիտի գնամ: Քո կարծիքը ոչ ոք չի հարցրել:

Կանայք դեռ որոշ ժամա նակ վիճում էին, մինչև որ ևս մի տեղ ազատ վեց: Մյուս ուղև որները չէին խառ նվում, պարզապես լուռ հե-տևում էին:Այս իրավիճակն ինձ մոտ շատ տհաճ տպավորություն թողեց,վատ նստվածք մնաց իմ մեջ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում ո՞վ էր ճիշտ, իսկ ո՞վ սխալ :

Ես իհարկե տատիկի կողմից եմ, բայց ինձ դուր չեկավ նրա պահվածքը այն բանից հետո, երբ զբաղեցրեցին իր տեղը: Իսկ կնոջ մա-սին ոչ մի լավ բան ասել չեմ կարող, եթե քեզ չեն զիջել, երևի պետք չէր նստել: Եվ իսկապես, վիրահատությունից հետո ավելի ճիշտ կլիներ գնալ տաքսիով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика