Հունիսի 16-ի աստղագուշակ․ Կույսեր՝ գործնական լավ առաջարկներ կստանաք․․․

Հունիսի 16-ի աստղագուշակ․ Կույսեր՝ գործնական լավ առաջարկներ կստանաք․․․

ԽՈՅ 

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը:Ավելորդ ապրումները, տագնապներն ու հուզումները հիմա ձեզ պետք չեն: Արժե կենտ-րոնանալ օգտակար գործերի վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանակա-նությամբ, այսօր կկարող անաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:Ամենա բարենպաստ օրը չէ շփումների համար: Եր բեմն բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հաճախ սուր անկ-յունները հարթելուն ու կոնֆլիկտներից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Դուք շատերի տրամադրությունը կկարողանաք բարձրացնել, կաջակցեք հուսահատվածներին:

ՑՈՒԼ

Մտքերը հավաքելը բարդ կլինի, հատկապես՝ օրվա սկզբին: Հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ դատարկ զրույցներով, անտեղի խորհուրդներով, կխանգարեն ավարտին հասցնել գործերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղա-նա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հարմար ժամանակ կլինի նախա ձեռնող լինելու համար: Շատ գործեր կհաջողվի շարժել մեռյալ կետից, եթե ձեզ ճիշտ պահեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Ե-րեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք համառ ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար: Հաջողությունը կուղեկցի համար-ձակ նախաձեռնություններին:Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից կարելի է օգտվել կարևոր գործում հաջողության հասնելու հա-մար: Շատ Երկվորյակներ ոտքի վրա կսովորեն այն, ինչն ավելի ուշ նրանց մեկ անգամ չէ, որ պետք կգա:Օրը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Կարող եք հարթել հին տարաձայնությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. ձեզ ամենայն հավանականությամբ հրաշալի խորհուրդներ կտան:

ԽԵՑԳԵՏԻՆ

Լավ, անսովոր, իրագործման առումով հեշտ ու նոր հեռանկարներ բացող գաղափարների օր է: Դուք դիտողունակ կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել և ճիշտ եզրակացություններ կանեք: Շատ Խեցգետինների այսօր ընդո ւնած որոշումները կօգնեն խուսափել ապագայի տհաճ պահերից: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդները:Հավա նական են դրական փոփոխութ-յուններ գործնական ոլորտում, չեն բացառվում նշա նակալի դրա մական մուտքերը:Մի շտապեք ծախսել ստացածը: Այսօր դուք հակ-ված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով ծախսերը կարող են չարդարացված, իսկ գնումներն անհաջող լինել:

ԱՌՅՈՒԾ

Հրաշալի, արդյունավետ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ թիմում աշխատելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայման-ները: Ուղևորությունները հաջող կլինեն, տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, հաճախ բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են:Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Առյուծների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց, ինչը շատ տեղին կլինի:

ԿՈՒՅՍ

Ոգեշնչող օր է: Կարող են իրականանալ հին ցանկությունները, որոշ Կույսեր կկարողանան կյանքի կոչել այն, ինչ մի քանի ամիս ա-ռաջ էին մտածել: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերին պատասխաններ ստանալու, ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները լուծելու համար:Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում գործնական առաջարկները: Դրանք անսովոր կլինեն, և սկզբում ավելի շատ կմտահոգեն, քան կուրախացնեն: Բայց ա-վելի ուշ պարզ կդառնա, որ ձեր առաջ գլխապտույտ հնարավորություններ են բացվում:

ԿՇԵՌՔ

Օրվա առաջին կեսը ոգեշնչող, թեթև ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրան-ցում հաջողության կհասնեք,նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել:Հաճույքով կօգնեն մարդիկ,որոնցից շատ բան է կախ-ված: Հավանական է հաջողությամբ լո ւծվեն նախ կինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթ ներին փակուղու առաջ կանգնեցրած հար-ցերը:Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Կը-շեռքները, որոնք վերջին շրջանում անհանգստանում էին տեղում դոփելու համար, կհասկանան՝ որ ուղղությամբ շարժվել:

ԿԱՐԻՃ 

Պայմանները կարող են լավագույն ձևով չդասավորվել:Բայց դուք այնքան համառ ու հնարամիտ կլինեք, որ կգտնեք ցանկացած իրա-վիճակից օգուտ քաղելու ձևը: Շատ Կարիճներ ոտքի վրա կփոխեն ծրագրերը, հաճույքով իմպրովիզներ կանեն, այնպիսի արդյունք-ների կհա սնեն, որոնց հույսը չունեին:Արժե անկեղծ զրուցել մտե րիմների հետ: Այսօր կա րող եք քննա րկել նո ւյնիսկ ամենաբարդ հարցերը՝ առանց վախենալու անհասկացողությունից: Ամենայն հավանականությամբ կհաջողվի լուծո ւմ գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոյան անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր կստանաք հին ծանոթներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Արժե ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա կհեշտացնի շրջապատողների հետ հարաբերությունները, թույլ կը-տա խուսափել տհաճ, լարված պահերից: Օգնության կհասնի հումորի զգացումը:Ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, ուրախաց-նել և առույգացնել նրանց, ովքեր հուսահատվել են:Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոշ Աղեղնավորներ կկարողանան հան-դիպել մարդկանց, որոնց վաղուց են կարոտում: Նկատի ունեցեք, որ լավագույն օրը չէ լուրջ հարցերը քննարկելու համար: Կարևոր զրույցները կարող են ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Մի փոքր սպասեք, շուտով ավելի հարմար ժամանակ կգա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն հարմար չէ շատ կարևոր գործերի համար. այստեղ հավանական են ցավալի ձգձգումներ, թյու-րիմացություններ, որոնց պատճառով անհրաժեշտ արդյո ւնքն ստանալը սպաս վածից բարդ կլինի: Հնարավ որություն կունենաք կենտրոնանալ ու զբաղվել ինչ-որ հաճելի բանով, վերա դառնալ հին նախա սիրությանը:Շատ Այծեղջյուրների կուրա խացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Հոգ չէ, եթե մի քանի տարի իրար չեք տեսել. ամենայն հավանականությամբ զրո ւյցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն և գործեր, որոնք բոլորին կգրավեն: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու համար:

ՋՐՀՈՍ

Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց արժե ջանքեր գործադրել: Եթե համառ լինեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Որոշ Ջրհոսներ կգտնեն իրենց կյանքն արմատապես դեպի լավը փոխելու ձևը: Հը-նարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք միանգամից դուր կգան ձեզ: Հավանական է ընկե-րական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դուք արագ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Իսկ ահա ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց ընդհան-րապես կես խոսքից կհասկանաք:

ՁԿՆԵՐ 

Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Հաճախ դուք փայլուն արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջ ողության են հան դիպել:Դուք կաշխատեք օգնել մտե րիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա աննկատ չի մնա: Շատերը ձեզ լավագույն կողմերով կտեսնեն, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Երեկոն հարմար է ոչ մեծ գնումների համար. դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика