Երբ ամուսնուս քույրը ամուսնացավ և երեխա ունեցավ, սկեսուրս ասաց, որ իր համար հարազատ թոռը դստեր երեխան է, այլ ոչ թե իմ 3 զավակները․․․

Երբ ամուսնուս քույրը ամուսնացավ և երեխա ունեցավ, սկեսուրս ասաց, որ իր համար հարազատ թոռը դստեր երեխան է, այլ ոչ թե իմ 3 զավակները․․․Արդեն 6 տարի ամուսնացած եմ: Սկեսուրս և սկեսրայրս ինձ հա րազատ դստեր պես են ընդո ւնել: Սկեսուրս շատ բարի և իմաստուն մարդ է, ինձ երբեք անտակտ նկատողություններ չի արել: Եթե ինչ-որ խնդիր էր առաջանում, նա փորձում էր դրա մասին խոսել և լուծում տալ ամենամեղմ կերպով:

Ամուսնուս քույրը ամուսնացել է 1 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում չեմ զգացել տարբերություն՝ իմ և նրա հանդեպ վերաբեր-մունքի միջև:Մեկը մյուսի հետևից ծնվեցին մեր երեք երեխաները: Ամո ւսնուս ծնողները խենթանում էին նրանց համար: Սկսեսուրս անդադար կրկնում էր, որ երազում էր, որ իր աղջիկն էլ ամուսնանա, երեխաներ ունենա:

Շուտով այդպես էլ եղավ: Անցյալ տարի տալս ամուսնացավ, իսկ 2 ամիս առ աջ ծնվեց նրա առաջ նեկը: Մենք բոլոր անհամբերութ-յամբ էինք սպասում այդ իրադարձությանը, նույնիսկ իմ երեխաներն էին ամեն օր հարցնում, թե երբ է ծնվելու իրենց փոքր եղբայրը:

Իսկ երկու օր առաջ էլ սկեսուրս ասաց մի բան, ինչը ինձ շատ ցավեցրեց: Զրույցի ընթացքում նա ասաց.

-Այ հիմա երջանիկ եմ, վերջապես իսկական թոռ էլ ունեացա:

Երբ ես զարմացած նայեցի նրան, շարունակեց.

-Մի՞թե հարսի և դստեր երեխաները կարող են հավասար լինել: Բայց ես ձեր երեխաներին էլ եմ շատ սիրում:

Ձևացրեցի, թե իբր ոչինչ չի եղել, բայց հոգուս խորքում մեծ ցավ ապրեցի: Չգիտեի, որ սկեսուրիս մտքով կարող է նման բան անցնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика