Սկեսուրս հայտնվում է իմ և ամուսնուս անձնական կյանքում ամեն տեղ՝ խոհանոցում, անկողնում․․․Չգիտեմ ինչպես բացատրեմ նրան, որ մեզ հանգիստ թողնի

Սկեսուրս հայտնվում է իմ և ամուսնուս անձնական կյանքում ամեն տեղ՝ խոհանոցում, անկողնում․․․Չգիտեմ ինչպես բացատրեմ նրան, որ մեզ հանգիստ թողնի

Ինչպե՞ս են քայքայվում նորաստեղծ ընտանիքները։Իհարկե,դեպքերն ու պատճառները բազմաթիվ են,սակայն այսօր մի նորաստեղծ ընտանիքի պատմություն ենք ներկա յացնում, որը շատ արագ քայ քայվել է չափազանց «հոգա տար» սկեսուրի թեթև ձեռքով։ «Մեր սերն առաջին հայացքից էր։ Մեր հարաբերո ւթյունները շատ արագ էին զարգանում, և շատ արագ պարզ դարձավ, որ պար զապես չենք կարող ապրել առանց իրար։

Այդպես,կես տարի անց նա ինձ առաջարկություն արեց,ես համաձայնեցի առանց երկմտելու։Մենք սկսեցինք միասին ապրել և պատ-րաստվել հարսանիքին։ Մենք երջանիկ էինք։ Ժամ անակ առ ժամանակ մեզ տեսո ւթյան էր գալիս նրա մայրը։Հարսանիքից հետո ա-մուսնուս մայրը, կարելի է ասել, ամբողջ օրը մեր տանն էր։ Ամեն երեկո նա գալիս էր՝ ստուգելու ամուսնուս կոշիկները, սովորեցնում էր, թե ինչպես չորացնեմ կոշիկի միջուկները, շարում էր կոշիկները միջանցքում պահարանի վրա։

Իսկ առավոտյան գալիս էր և ստո ւգում մեր ննջարանը,թե արդյոք սավանը կեղ տոտ կամ ճմռթված չէ… Այո՛, դուք ճիշտ հասկացաք, նա բացում էր արդեն հավաքած անկողինը և ստուգում։Նա ծալում էր մեր կեղտոտ անկողինը և տեղավորում լոգարանի կեղտոտ շո-րերի արկղում։

Իսկ խոհանոցում նա իսկական ստուգում էր իրականացնում և դիտողո ւթյուն անում ինձ գնածս հավի համար, որն ինքը չի առնում, «սխալ» թեյի կամ իր սիրելի մակարոնների բացակայության համար։Ի՞նչ էի ես զգում։Սկզբում մտածում էի,որ դա մոր հոգատարութ-յուն է, հետո վիրավորվում էի, որ ամուսինս թույլ է տալիս մորը խառնվել մեր կենցաղին, հետո բարկանում էի նրա և իր մոր վրա։

Խոսակցություններ և վեճեր էին լինում, բայց ամուսինս կտրականապես չէր ցանկանում խառնվել՝ վախենալով նեղացնել մորը։ Իսկ ես ինչ-որ մի պահի հոգնեցի ապրել լծի տակ, չնայած որ նրա մայրը մեզ հետ չէր ապրո ւմ, բայց, փաս տացի, նա մեր տանն էր ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո։

Երբ նա սկսեց մեզ թոռ պատվիրել և ասել, որ տղան կադետական դպրոց կգնա, որ 7 տարեկանում այնտեղ կընդունենք, հետո՝ այն-տեղ… Ես հասկացա, որ դա «ՍՏՈՊ»-ն է, ստոպ այն ամենին, ինչ կար կամ կարող էր լինել։ Ես հեռացա։Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ինձ է հարմար, ուտել այն, ինչ ինձ է դուր գալիս, քնել ճմռթված սավանի վրա և ուտել ոչ այն մակարոնները, որոնք ինքն է սի-րում։

Մենք բաժանվեցինք, սակայն նա շարունակում է զանգել, իսկ ես այլևս ոչինչ չեմ ուզում։ Բաժանությունը կարծես մի կում թթվածին լինի։ Ահա թե ինչպիսին են լինում «հոգատար» սկեսուրները»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика