Ինչո՞ւ չար մարդկանց լավ ճակատագիր բաժին ընկնում, իսկ բարի ու աշխատասերներին՝ դժվար ու խոչընդոտներով լիքը․․․3 քույրերի այս առակը պետք է իմանա յուրաքանչյուրը և դասեր քաղի

Ինչո՞ւ չար մարդկանց լավ բախտ է բաժին ընկնում, իսկ բարի ու աշխատասերներին՝ դժվար ու խոչընդոտներով լիքը․․․Այս ուսանելի առակը պետք է իմանա յուրաքանչյուրը և դասեր քաղի։Հեռավոր մի շրջա նում երեք քո ւյրեր էին ապրում: Նրանցից ավագը ծույլ էր ու անբան, միջնեկը՝ չար ու նա խանձ, իսկ եր րորդը՝ խելացի, աշխատասեր ու բարի: Մի օր առա վոտյան նրա նց դռան մոտ մի սայլ կանգնեց: Քույրերը դուրս եկան տեսնելու, թե ով է եկողը: Սայլի վրա մի անծանոթ կին էր նստած:

-Ո՞վ ես դու, — հետաքրքվեցին նրանք

-Ես, ճակատ ագիրն եմ, եկել եմ ձեզ բախտ բաժանեմ:

Նրանց նստեցրեց սայլի վրա և միասին գնացին բախտի ետևից:

Մտան առաջին գյուղ: Տեսան դաշտում մի տղա է աշխատում, նա հայտնի էր որ պես շնորհա շատ երիտասարդ,, երբ վերանորոգելու բան կար, բոլորը նրան էին դիմում, նա օր ու գիշեր աշխատում էր:

-Ահա սա քո բախտն է, — ասաց կինը նայելով ավագ քրոջը:

Հետո շարունակեցին ճանապարհը և մտան երկրորդ գյուղը: Այնտեղ մի երիտ ասարդ էր ապ րում: Նա բոլորին օգնության էր հաս-նում, ոչ ոքի չեր մերժում, նա բարության մարմնացում էր:

-Սա էլ քո բախտն է, -ասաց կինը նայելով միջնեկ քրոջը:

Կրտսեր քրոջ հետ շարունակեցին ճանապարհը ու մտան հաջորդ գյուղը:Սայլը կանգ առավ մի տան դիմաց, որը դժվար էր տուն ան-վանել, այն ավերակ էր հիշեցնում, դռան առաջ մի հարբած երիտասարդ էր պառկած, նրա կողքին նստած էր մի չար պառավ, որը ա-նիծում էր մարդկանց, աշխարհին:

Ահա սա էլ քո բախտը, — ասաց կինը նրան:

-Ի՞մ, — զարմ ացավ աղջիկը, — ես այսքան բարի եմ, այսքան լավը, այս քան շնորհալի, և ինձ այսպիսի բախտ է բաժին հասնում, ինչ է չկա՞ ուրիշ մեկը ինձ համար:

-Ուրիշները կան, — հոգոց հանելով ասաց կինը և ավելացրեց, — բայց քո նմանը չկա, առանց քեզ նա կկորչի

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика